Իլոն Մասկին նոր կառավարական պաշտոն է շնորհվել
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը այսուհետ պաշտոնապես աշխատում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարության հատուկ աշխատակից, հայտնում է CNN-ը՝ հղում անելով Սպիտակ տան ներկայացուցչին։
Լրագրողների կարծիքով՝ դա նշանակում է, որ Մասկը կամավոր չէ, բայց նաև պետական հաստիքային աշխատող էլ չէ։
Պետական հատուկ աշխատող է համարվում «յուրաքանչյուր ոք, ով աշխատում է կամ պահանջվում է աշխատել կառավարության համար 130 օր կամ ավելի քիչ՝ 365 օրվա ընթացքում»: Մասկը աշխատավարձ չի ստանում, CNN-ին հայտնել է նրա աշխատանքին ծանոթ մարդ։ Մասկը նաև ունի անվտանգության հույժ գաղտնի վկայական, ասել է անանուն պաշտոնյան:
Լրագրողները պնդում են, որ որպես պետական հատուկ աշխատակից՝ Մասկը մտնում է ԱՄՆ շահերի բախման մասին օրենքի տակ, որն արգելում է պետական աշխատողներին մասնակցել այնպիսի հարցերի, որոնք կարող են ազդել նրանց ֆինանսական շահերի վրա։
Նիշեցնենք, որ Մասկը ավելի քան 250 միլիոն դոլար է ներդրել Թրամփի նախընտրական արշավին։ Գործարարը մասնակցել է օտարերկրյա առաջնորդների հետ Թրամփի հեռախոսազրույցներին և, ըստ լրատվամիջոցների, ազդեցություն է ունեցել նոր վարչակազմի ձևավորման վրա։ Աղբյուրները նշում են, որ Թրամփի թիմում աճում է դժգոհությունը գործընթացում Մասկի չափազանց մեծ ներգրավվածության կապակցությամբ:
Ավելի վաղ Թրամփը հավաստիացրել էր, որ Իլոն Մասկը չի կարող և չի պատրաստվում ոչինչ անել առանց նախագահի վարչակազմի հավանության։
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ–ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման մասին
ՀՀ ԱԱԾ–ն հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի հետ հանդիպման մանրամասների մասին: Կարծիքներ են փոխանակվել անհայտ կորած անձ...
Զելենսկին հայտարարել է, թե երբ պատրաստ կլինի պատերազմի ավարտին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս տարի թույլ կտա Ռուսաստանի հետ հակամարտությունը դադարեցնել այս տարի։ Այդ...
Եթե չկատարվի Իսրայելի պահանջը, Գազայում նորից կվերսկսվի ռազմական գործողությունները. Նեթանյահու
Իսրայելական բանակը կվերսկսի ինտենսիվ ռազմական գործողությունները Գազայի հատվածում, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մինչև փ...
Ամեն ինչ կավարտվի 1,5-2 ամսից. Պուտին
Պուտինը Զելենսկիին անվանել է ոչ լեգիտիմ նախագահ խաղաղ բանակցությունների համար.Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասել...