Փաշինյանն` աղմուկ հանած իր հայտարարության մասին
Վերջերս աղմուկ հանած իմ հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին, հենց դրա մասին է, որ այնուամենայնիվ մենք պետք է հասկանանք, որ ի վերջո կային ուժեր, որոնց առանցքային գործիքը մեզ կառավարելու հետևյալն է. անհնար դարձնել մեր ինքնուրույն ապրելը մեր միջավայրում, որպեսզի մենք լինենք կառավարելի: Այս մասին ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ընդ որում, ուզում եմ անկեղծ ասել ձեզ, ես այս հետևությունը կուզենայի, որ ես ինքս այնքան խելոք լինեի, որ այս հետևությունն արած լինեի տարբեր գրքերից, դասագրքերից և այլնից՝ իմ կարդացածից և սովորածից: Ցավոք սրտի, ես այնքան խելոք չեմ, որ այդ ինֆորմացիան գլխի ընկնեի ինքնուրույն: Ես դա գլխի եմ ընկել վարչապետ լինելու ընթացքում տարբեր հանդիպումների ընթացքում՝ ամենատարբեր գործնական խնդիրներ լուծելու և ամենատարբեր իրավիճակներ և խոսակցություններ և նախադասություններ լսելու ընթացքում, որոնք արտահայտում են մտածողության ձևեր»,- նշել է նա:
«Այդ նույն խոսակցությունն ունենում եմ ամենատրբեր ղեկավարների հետ, որոնց ասածը հետևյալն է, որ՝ գիտեք ինչ. այս աշխարհում ամեն մեկն իր դերն ունի, ձեր դերը նահատակն է: Ժողովուրդ, խի եք խառնվել իրար: Հասկանում ենք, որ մենք նահատակվել ենք, որ շատ դեպքերում դուք եք մեզ օգնել, որ մենք նահատակվենք, բայց մենք էլ չենք ուզում նահատակ լինել, ուզում ենք լինել սովորական ապրող ժողովուրդ: Մենք ուզում ենք՝ ՀՀ-ում սովորական մարդն ապրի սովորական ձևով, և իր դերը չլինի, որ ինքը պետք է նահատակ ժողովրդի ներկայացուցիչ լինի:
Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր հարց է, և մենք համազգային մակարդակով պետք է քննարկենք, և ես չեմ ուզում՝ դա լինի մեր պատմական առաքելությունը, մեր դերը, տեղն այս աշխարհում: Ինչքան հնարավորություն ունենք, մենք նահատակ լինելու դեմ պայքարելու ենք: Սա է այն հրապարակախոսական փոփոխությունը, որը տեղի է ունենում և այս հրապարակախոսությունն իրականությունը դարձնելը համարում եմ պատմական առաքելություն: Մենք պայքարելու ենք ՝ այս առաքելությունն իրականացնելու համար»,- ասել է Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին հայտնել է` ովքեր են սպանել Արմեն Սարգսյանին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Մոսկվայում «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանության հե...
Այս գործոնը կբերի մեր երկրում կայունության և խաղաղության. Փաշինյան
Կցանկանայի այս լսարանի ուշադրությունը հրավիրել մի շատ կարևոր թեմայի վրա, որը ժողովրդավարությունն է։ Շատ կարևոր է շեշտել...
44-օրյայի պարտության միջով անցնելով՝ ձեռք ենք բերել անկախ, ինքնիշխան պետություն. Փաշինյան
44-օրյայի պարտության միջով անցնելով՝ ձեռք ենք բերել անկախ, ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն, Վաշինգտոնում...
Հայաստանը գտնվում է խաչմերուկների մեջտեղում. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում ներկա է գտնվել «Save Armenia»-ի կողմից կազմակերպված ընդունելությանը` ի պատիվ վարչա...