«Արբատ» գումարտակի հիմնադրին կարող է հայ մահապարտ սպանած լինել. ԶԼՄ
Նախօրեին «Ալ առագաստներ» բնակելի համալիրում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով մի քանի մարդ վիրավորվել է, երկուսը՝ զոհվել։ Ըստ քննիչների՝ կատարվել է մահափորձ։
Ըստ լրատվականների տեղեկությունների պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը։ Ահաբեկիչի ինքնությունը դեռևս դժվար է պարզել, քանի որ պայթյունի հետևանքով մարմինն այլանդակվել է։ Սակայն նրա ձախ սրունքին սրի դաջվածք է հայտնաբերվել։ Վարկածներից մեկի համաձայն՝ տղամարդը քրեական անցյալով Հայաստանի քաղաքացի է եղել:
Հիշեցնենք, որ ծանր վիրավորում էր ստացել Դոնեցկի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, «Արբատ» գումարտակի հիմնադիր 46-ամյա Արմեն Սարգսյանը։ Տղամարդը շտապ հոսպիտալացվել էր Բոտկինի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։ Նա մահացել է գիտակցության չգալով գրեթե երկու ժամ վիրահատությունից հետո։
Քննությունը կարծում է, որ էլիտար բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունը մահափորձ էր Արմեն Սարգսյանի դեմ։ Վերջին շրջանում տղամարդը շատ լուրջ էր վերաբերվում անվտանգության խնդրին։ Նա միշտ ճանապարհորդում էր անվտանգության աշխատակիցների հետ, ովքեր հատուկ տեխնիկա ունեին պայթուցիկ սարքեր որոնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դեպք մետրոյում. կան ձերբակալվածներ
Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը հայտնել է, որ փետրվարի 1-ին արտակարգ դեպք է եղել մետրոյում։«Սասունցի Դավիթ...
Կխստացվի վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվությունը
Պաշտպանության նախարարությունն առաջարկում է վարժական հավաքներից խուսափելու համար խստացնել պատժամիջոցները և հստակեցնել զոր...
Հնարավոր է խաղային ոլորտի ընկերությունները փակվեն. ԱԺ պատգամավոր
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, տո...
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Մերձավանում հնչած կրակոցների գործից
Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում հնչած կրակոցների գործով ձերբակալվածներ կան։ Այս մասին A...