Իսրայելում հետաքննություն է սկսվել Բենիամին Նեթանյահուի կնոջ նկատմամբ

Իսրայելի ոստիկանությունը հետաքննություն է սկսել երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կնոջ՝ Սառայի նկատմամբ՝ կապված 2024-ին N12 հեռուստաալիքի եթերում հնչեցրած մեղադրանքների հետ, ըստ որոնց՝ կինը փորձել է վախեցնել վկային  և խառնվել իր ամուսնու դեմ չարաշահումների մասին 3 գործերով դատական պրոցեսներին: Այս մասին հաղորդում է The Times of Israel թերթը:

Պարբերականի տվյալներով՝ Քնեսեթի ընդդիմադիր պատգամավոր Նաամա Լազիմին հաղորդել է, որ դատախազությունն իրեն տեղեկացրել է, թե ի պատասխան իր հարցման՝ 2024-ի դեկտեմբերի 26-ին սկսվել է հետաքննություն Սառա Նեթանյահուի նկատմամբ: 

N12 հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել էր, որ վարչապետի տիկինն իր ամուսնու օգնականին հանձնարարել էր կազմակերպել ցույցեր, 3 գործերից մեկով վկայի վրա ճնշում գործադրելու համար, որոնց շրջանակում Նեթանյահուն դատարանում ցուցմունք է տալիս:


Հունվարի 27-ին Թել Ավիվի Շրջանային դատարանում մոտ 1 ամիս ձգված դադարից հետո վերսկսվել են երկրի վարչապետի մասնակցությամբ հասարակական վստահության չարաշահման, մեքենայությունների և կաշառակերության 3 գործերով նիստերը, որոնց հիմքով նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրված: Նեթանյահուն դարձել է իսրայելական կառավարության առաջին գործող ղեկավարը, որը ցուցմունք է դատարանում:


Ինքը՝ Նեթանյահուն չի ընդունում մեղադրանքները:



Քաղաքականություն