Իլոն Մասկը USAID–ն անվանել է Ամերիկան ատող հանցավոր կազմակերպություն
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը USAID–ն ֆինանսավորում է հատկացրել կենսաբանական զենքի հետազոտության համար, X սոցիալական ցանցում հայտարարել է ամերիկացի ձեռնարկատեր և Կառավարության արդյունավետության նոր դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը, գրում է РИА Новости–ն:
«Գիտե՞ք, որ ԱՄՆ ՄԶԳ-ն, օգտագործելով ձեր հարկային դոլարները, ֆինանսավորել է կենսաբանական զենքի հետազոտությունը, ներառյալ COVID-19-ը, որը միլիոնավոր մարդկանց է սպանել»,– գրել է նա։
Մասկը ավելի վաղ ԱՄՆ ՄԶԳ-ն անվանել էր հանցավոր կազմակերպություն և «Ամերիկան ատող արմատական ձախ մարքսիստների օձաբույն»:
Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել՝ 90 օրով դադարեցնելու այլ երկրների զարգացման օժանդակությունը՝ գնահատելու ծրագրերի համապատասխանությունը ԱՄՆ արտաքին քաղաքականությանը: