AZAL ինքնաթիռի անձնակազմը հայտնել է խցիկում թթվածնի պակասի մասին

AZAL ընկերության ինքնաթիռի անձնակազմը հայտնել է խցիկում թթվածնի պակասի մասին: Այս մասին հայտնում է РИА Новости–ն՝ հղում տալով Ղազախստանի տրանսպորտի նախարարության նախնական զեկույցին:


Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը նախնական զեկույց է հրապարակել Ակտաուի մոտ AZAL ինքնաթիռի կործանման մասին։


Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին  հրապարակած զեկույցում տեղ գտած հետաքննությունը չի ենթադրում որևէ մեկի մեղքի կամ պատասխանատվության մասնաբաժնի հաստատում:


Նշվում է, որ նոր փորձաքննություններ կիրականացվեն՝ պարզելու օտար առարկաների պատճառած վնասը։ Ավիավթարի հետաքննության արդյունքների վերջնական հաշվետվությունը կպատրաստվի աշխատանքների ավարտից հետո։ 


Ադրբեջանական լրատվամիջոցները, ինչպես նաև Euronews-ը և Reuters-ը նյութեր են հրապարակել, որոնցում քննարկվում է ռուսական հակաօդային պաշտպանության միջոցների աշխատանքի վարկածը՝ որպես աղետի պատճառներից մեկը: