Լևոն Քոչարյանը` Մեղրին Արցախով փոխանակելու մասին

ԱԺ պատգամավոր Լեւոն Քոչարյանը տելեգրամի իր ալիքում գրել է․


«Մեղրիի մասին փաստերով՝


1․ Հեյդար Ալիևը համաձայն էր, որ Արցախը միանար Հայաստանին Մեղրիի հետ փոխանակման դիմաց


2․ Հայկական կողմը չի համաձայնվել Մեղրին Արցախով փոխանակելուն


3․ Հայկական փայլուն դիվանագիտության արդյունքում բանակցային սեղանին հայտնվել է կարգավորման առաջարկ, որով Ադրբեջանին ընդամենը վերգետնյա ճանապարհ(էստակադա) էր տրամադրվելու Մեղրիով


4. Արցախը դառնալու էր միջազգայնորեն ճանաչված Հայաստանի մաս, Լաչինի 20կմ միջանցքով հանդերձ


5. Չնայած նախնական համաձայնության Ադրբեջանը վերջին պահին հրաժարվել է այս տարբերակից


6. Այսօր՝ Արցախի կորստից հետո, Նիկոլ Փաշինյանը բանակցում է Ադրբեջանին Մեղրիով ճանապարհ տալու շուրջ, դիմացը չստանալով ոչինչ


7. Փաշինյանի իշխանության ժամանակ Արցախը կորսվել է, Ադրբեջանը Հայաստանից օկուպացրել է Մեղրիից ավելի մեծ տարածք և չի էլ պատրաստվում հետ վերադարձնել


8. Առնվազն տարօրինակ և անազնիվ է, երբ գաղտնազերծում են որոշ պաշտոնյաների ընկալումները բանակցային սկզբնական փուլից, բայց չի գաղտնազերծվում բուն փաստաթուղթը, որն առաջացել է այդ բանակցությունների արդյունքում և որում հստակ ֆիքսված է, որ Մեղրին չէր փոխանակվելու: Եզրակացությունները յուրաքանչյուրի համար պետք է որ ակնհայտ լինեն:


Սրանք փաստեր են, իսկ իշխանությունների և այլ ուժերի կողմից գեներացվող աղմուկն այս ամենի շուրջ պարզապես նպատակ է հետապնդում նորից մոլորեցնել հասարակությանը հերթական միակողմանի զիջումների գնալուց առաջ»։

Քաղաքականություն