Տարանցման մասին խոսելիս պետք է նշենք Ադրբեջանը․ Միրզոյանը՝ Վրաստանի ԱԳ նախարարին
2024 թվականին ՀՀ-Վրաստան հարաբերությունները ունեցել են էական շոշափելի առաջընթաց: Այս մասին ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայռարարել է Հայաստան հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
«Իհարկե, պետք է խոստովանել, որ մեր հարաբերությունները և՛ երկու երկրների միջև, և՛ մեր երկու ժողովուրդների միջև, դարեր ի վեր, ըստ էության, ռազմավարական գործընկերության բնույթ են կրել, բայց այս նոր փաստաթուղթը, հարաբերությունների արդեն պաշտոնապես այս նոր որակ է: Այն նոր հնարավորություններ է բացում մեր առաջ և՛ քաղաքական երկխոսության առումով, և՛ տնտեսական համագործակցության առումով, և՛ մյուս ոլորտներում՝ հումանիտար, կրթության, գիտության և այլն»,- նշել է նախարարը:
Միրզոյանն ընդգծել է, որ նախարար Բոճորիշվիլիի հետ ամփոփել են նախորդ տարվա ընթացքում երկու երկրների համատեղ ձեռքբերումները, նախանշել առաջիկա անելիքները:
«Արձանագրել ենք, որ բարձրագույն և բարձր մակարդակներով ՀՀ-ի և Վրաստանի միջև կա իրական երկխոսություն, այդ թվում երկու արտաքին գործերի նախարարությունների միջև: Իհարկե, մենք առաջնորդվել ենք նաև մեր գերատեսչական շահով, կա երկու լավ համագործակցություն՝ երկու արտաքին գործերի նախարարությունների միջև, մշտական կոնտակտ, խորհրդակցություններ, պաշտոնական խորհրդակցություններ: Քննարկել ենք տնտեսության հարցերը, տարանցիկ փոխադրումների հարցերը, կարող ենք նշել այն հսկայական ներուժը, որ ունի Հարավային Կովկասը՝ այդ թվում Հայաստանն ու Վրաստանը:
Իհարկե, երբ խոսում ենք Հարավային Կովկասով տարանցման մասին, այդ թվում պետք է նշենք Ադրբեջանը: Բոլորդ տեղյակ եք այս կոնտեքստում ՀՀ-ի նախաձեռնությունից, խաղաղության խաչմերուկից, որը ենթադրում է ակտիվ համագործակցություն տնտեսական, տրանսպորտային երեք երկրների միջև: Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում մեր կառավարության դիրքորոշումը նույնն է, մենք նվիրված ենք և հետամուտ ենք լինելու խաղաղության օրակարգին, դա վերաբերում է թե՛ խաղաղության պայմանագրին, թե՛ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, թե՛ սահմանազատմանը, գիտեք, ձեռքբերումները և պայմանավորվածություններ կան նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացում ևս: Իմիջիայլոց, մենք նույն հավատամքը և նվիրվածությունն ունենք նաև Հայաստանի և Վրաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացում և պատրաստ ենք շարունակել այս գործընթացը»,- հայտարարել է Միրզոյանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ցանկությունը կմնա նրանց աչքի առաջ. Ալիև
Ադրբաջնի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Իրանի տարածքով Ադրբեջանի կապի մասին՝ նշելով, որ եթե Հայաստանը ճանապարհ չի տրամադրու...
Փաստացի ուղետոմսը կլինի 100 դրամից էլ էժան. Ալեքսանյան
Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյցբուքյան էջում անդրադարձել է նոր տրանսպորտային համակարգին:«Հունվարի...
ՊԵԿ-ը չի տեսնում՝ ձեզ ով է գումար փոխանցել կամ դուք ում եք փոխանցել. Թունյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքի էջում գրել է. Եկամուտների հայտարարագ...
Ես ուզում եմ ներողություն խնդրել մեր բանակից. Փաշինյան
ՀՀ ԶՈՒ կազմավորման 33-րդ տարեդարձի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն: ԶՈՒ ստորաբաժա...