Մենք չենք մոռացել և չենք մոռանա Զանգեզուրը․ Ալիև
Եթե Հայաստանը ցանկանում է իրականացնել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ապա առաջին հերթին պետք է դիմի Ադրբեջանին, քանի որ առանց մեզ դա ընդամենը «թղթի կտոր» է։ Այս մասին հայտարարել Է նախագահ Իլհամ Ալիևը տրանսպորտի հարցերին նվիրված խորհրդակցության ժամանակ:
«Եթե դուք իսկապես ցանկանում եք իրականացնել այդ նախագիծը, ապա առաջին հերթին պետք է դիմեք Ադրբեջանին, քանի որ առանց մեզ դա պարզապես թղթի կտոր է։ Իսկ մեր պայմաններն արդար են, հիմնված են միջազգային իրավունքի և հենց Հայաստանի պարտավորությունների վրա», — ասել է նա։
Ալիևը հավելել է, որ Ադրբեջանը գործնական քայլեր է ձեռնարկում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար։
«Մենք չենք մոռացել և չենք մոռանա Զանգեզուրը, տարածքային պահանջ չունենք Հայաստանի նկատմամբ, սակայն Երևանը պետք է կատարի ստանձնած պարտավորությունները՝ ապահովելով Ադրբեջանից Նախիջևան անարգել անցումը»,-ասել է Ալիևը։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավա...
Թրամփը հրամանագիր է ստորագրել «Երկաթե գմբեթ» ՀՀՊ համակարգ ստեղծելու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորս հրամանագիր է ստորագրել, որոնք վերաբերում են ԱՄՆ-ի զինված ուժերին, այդ թվում ՝ «Երկաթե գմբ...
Դա ուղիղ ճանապարհ է դեպի միջուկային պատերազմ․ Վոլոդին
Պուտինի դեմ մահափորձի նախապատրաստումը ուղիղ ճանապարհ է դեպի միջուկային պատերազմ։ Այս մասին գրել է Ռուսաստանի Պետդու...
Կալիֆոռնիան կարող է դուրս գալ ԱՄՆ-ի կազմից
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի պետքարտուղար Շիրլի Վեբերը հավանություն է տվել «Calexit» նախաձեռնությանը: Տարածաշրջանում ստորագրահ...