Թրամփը հրամանագիր է ստորագրել «Երկաթե գմբեթ» ՀՀՊ համակարգ ստեղծելու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորս հրամանագիր է ստորագրել, որոնք վերաբերում են ԱՄՆ-ի զինված ուժերին, այդ թվում ՝ «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի մշակման մասին հրամանագիրը։ Այս մասին հայտնում է NBC News հեռուստաալիքը:
Առաջին հրամանագիրը սահմանում է ամերիկյան «Երկաթե գմբեթ»-ի ստեղծման գործընթացը։
Երկրորդ հրամանագիրը պաշտոններում վերականգնում է այն զինծառայողներին, ովքեր ազատվել են աշխատանքից կամ ստիպված են եղել ազատվել COVID-19-ի դեմ պատվաստման պատճառով։
Երրորդը վերացնում է «գենդերային արմատականությունը» զինված ուժերում, չորրորդը վերացնում է DEI ծառայությունները (բազմազանության, հավասարության և ներառականության քաղաքականություն):
Նմանատիպ հոդվածներ
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավա...
Կալիֆոռնիան կարող է դուրս գալ ԱՄՆ-ի կազմից
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի պետքարտուղար Շիրլի Վեբերը հավանություն է տվել «Calexit» նախաձեռնությանը: Տարածաշրջանում ստորագրահ...
Մենք չենք մոռացել և չենք մոռանա Զանգեզուրը․ Ալիև
Եթե Հայաստանը ցանկանում է իրականացնել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ապա առաջին հերթին պետք է դիմի Ադրբեջանին, քանի ո...
Ուկրաինան կարող է վերանալ որպես պետություն․ Բուդանով
Եթե խաղաղ բանակցությունները չսկսվեն մինչև ամառ, ապա Ուկրաինան կվերանա որպես պետություն։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայ...