Դա շատ վատ աղետ է. Իսրայելն ու ԱՄՆ-ն խելագար կլինեն. Արաղչի
Իսրայելն ու ԱՄՆ-ն «խելագար» կլինեն, եթե հարձակվեն Իրանի միջուկային օբյեկտների վրա: Այս մասին Sky News-ին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ հավելելով, որ դա «շատ վատ աղետ» կլինի տարածաշրջանի համար:
Նշենք, որ նախազգուշացումը հնչել է Իրանի արտաքին գործերի նախարարի առաջին հարցազրույցում, որը նա տվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից հետո:
Դիվանագետն անդրադարձել է քննարկումներին առ այն, որ Իսրայելը կարող է ԱՄՆ-ի աջակցությամբ հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա:
«Մենք հստակ հասկացրել ենք, որ մեր միջուկային օբյեկտների վրա ցանկացած հարձակում կստանա անհապաղ և վճռական պատասխանի: Բայց ես չեմ կարծում, որ նրանք կանեն այդ խելագարությունը: Սա իսկապես խելագարություն է: Եվ դա կհանգեցնի ամբողջ տարածաշրջանի համար շատ վատ աղետի», - ասել է Արաղչին:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ցանկությունը կմնա նրանց աչքի առաջ. Ալիև
Ադրբաջնի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Իրանի տարածքով Ադրբեջանի կապի մասին՝ նշելով, որ եթե Հայաստանը ճանապարհ չի տրամադրու...
Ես ուզում եմ ներողություն խնդրել մեր բանակից. Փաշինյան
ՀՀ ԶՈՒ կազմավորման 33-րդ տարեդարձի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն: ԶՈՒ ստորաբաժա...
Իրանի ԱԳՆ-ի առաջարկը` Թրամփին
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին առաջարկել է իսրայելցիներին տեղափոխել Գրենլանդիա՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի...
ՊԵԿ-ը չի տեսնում՝ ձեզ ով է գումար փոխանցել կամ դուք ում եք փոխանցել. Թունյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքի էջում գրել է. Եկամուտների հայտարարագրման...