ՊԵԿ-ը չի տեսնում՝ ձեզ ով է գումար փոխանցել կամ դուք ում եք փոխանցել. Թունյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքի էջում գրել է. Եկամուտների հայտարարագրման համակարգի մասին խոսելիս որոշ մարդիկ ապատեղեկատվություն են տարածում, թե բանկային գաղտնիքը վերացվել է, և պետական կառույցներն ու դրանց աշխատակիցները կարող են ստանալ ցանկացած տեղեկատվություն ձեր բանկային հաշվի վերաբերյալ:
«Նման բան չկա. Պետությունը, պետական կառույցները ձեր բանկային հաշիվներին հասանելիություն չունեն: Պետությունը չի տեսնում՝ ձեզ ով է գումար փոխանցել կամ դուք ում եք փոխանցել: Պետությունը չի տեսնում՝ ձեզ քանի անգամ կամ երբ են գումար փոխանցել կամ դուք քանի անգամ եք փոխանցել: Պետությունը չի տեսնում՝ ամեն անգամ ձեզ որքան գումար են փոխանցել կամ դուք որքան եք փոխանցել: Պետությունը չի տեսնում ձեր հաշվի մուտքերի կամ ելքերի նպատակները:
Ի՞նչ է տեսնում պետությունը (տվյալ դեպքում ՊԵԿ-ը): Բանկից ստանում է ընդամենը 2 թիվ. ձեր հաշիվներին տարվա ընթացքում կատարված դրամական մուտքերի հանրագումարը և ելքերի հանրագումարը: Ձեր բանկային հաշվի վերաբերյալ ցանկացած այլ տվյալի պետությունը կարող է հասանելիություն ունենալ միայն ձեր համաձայնությամբ (եթե դուք անհրաժեշտության դեպքում տրամադրեք քաղվածքը) կամ դատարանի որոշմամբ:
Մի հավատացեք ապատեղեկատվությանը»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ցանկությունը կմնա նրանց աչքի առաջ. Ալիև
Ադրբաջնի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Իրանի տարածքով Ադրբեջանի կապի մասին՝ նշելով, որ եթե Հայաստանը ճանապարհ չի տրամադրու...
Ես ուզում եմ ներողություն խնդրել մեր բանակից. Փաշինյան
ՀՀ ԶՈՒ կազմավորման 33-րդ տարեդարձի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն: ԶՈՒ ստորաբաժա...
Իրանի ԱԳՆ-ի առաջարկը` Թրամփին
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին առաջարկել է իսրայելցիներին տեղափոխել Գրենլանդիա՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի...
Փաստացի ուղետոմսը կլինի 100 դրամից էլ էժան. Ալեքսանյան
Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյցբուքյան էջում անդրադարձել է նոր տրանսպորտային համակարգին: «Հունվարին ու...