Մեքսիկան մերժել է ներգաղթյալների ամերիկյան ինքնաթիռի վայրէջքը
Մեքսիկան մերժել է ամերիկյան ռազմական ինքնաթիռի վայրէջքի թույլտվությունը՝ ժամանակավորապես խափանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ անօրինական միգրանտներին արտաքսելու ծրագրերը: Այս մասին հաղորդում է «NBC News»-ը։
ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու C-17 ինքնաթիռ, որոնք տեղափոխում էին արտաքսված միգրանտներ, մեկնել են Գվատեմալա: Երրորդ չվերթը, որը նախատեսված էր դեպի Մեքսիկա, այդպես էլ չի իրականացվել:
Մեքսիկայի կառավարությունը հայտարարել է, որ դեմ է ԱՄՆ-ի միակողմանի միջոցառումներին, ներառյալ «Մնա Մեքսիկայում» քաղաքականության վերսկսմանը:
Նմանատիպ հոդվածներ
ԱՀԾ-ն` Ադրբեջանի հնարավոր լայնամասշտաբ հարձակման մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցը: Մեծ հա...
Ադրբեջանը կարող է օգնել. Զելենսկի
Ուկրաինան և Մոլդովան պատրաստ են բավարարել Մերձդնեստրի բնակիչների էներգետիկ կարիքները, Ադրբեջանը կարող է օգնել։ Այս մասին...
Թրամփը Ռուսաստանին մեղադրել է գողության մեջ
Թրամփը Ռուսաստանին մեղադրել է հիպերձայնային հրթիռների ստեղծման ԱՄՆ-ի ծրագրի նախագիծը գողանալու մեջ: Այս մասին նա հայտարա...
Մենք այսօր Սփյուռքը կորցնում ենք. Փաշինյան
Նրանք` ովքեր էթնիկ հայ են, բայց չունեն ՀՀ քաղաքացիություն, Սփյուռք են։ Այս մասին Շվեյցարիայի հայության մի խումբ ներկայաց...