Պեսկովը` Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում չեն քննարկել Հայաստանի աշխատանքը ՀԱՊԿ շրջանակներում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, այդ թեման չի քննարկվել նախագահի և վարչապետի վերջին հեռախոսազրույցի ժամանակ»,- ասել է Պեսկովը։
Այսօր Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունն իր զեկույցում քիչ հավանական է համարել, որ այս տարի կվերանան ՀԱՊԿ-ին Երևանի մասնակցությունը սառեցնելու հիմքերը։
Անդրադառնալով թեմային՝ Պեսկովը նշել է, որ Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մտադրության մասին։
«ՀԱՊԿ-ն անկախ ու կայացած կազմակերպություն է, որն ապացուցել է իր արդյունավետությունն ու արդիականությունը: Դրա հիման վրա աշխատանքները շարունակվում են։ Մինչ այժմ Հայաստանը չի հայտարարել այս կազմակերպությունից դուրս գալու մտադրության մասին»,- հավելել է Պեսկովը։
Նմանատիպ հոդվածներ
ԱՀԾ-ն` Ադրբեջանի հնարավոր լայնամասշտաբ հարձակման մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցը:Մեծ հավ...
Մեծ հավանականություն կա, որ խորհրդարանը կընդունի դա. Փաշինյան
Մենք ժողովրդավար ենք, այդ պատճառով էլ ցանկանում ենք մոտ լինել ԵՄ-ին: Այս մասին Դավոսում պանելային քննարկմանն ասել է Փաշի...
Թրամփը Ռուսաստանին մեղադրել է գողության մեջ
Թրամփը Ռուսաստանին մեղադրել է հիպերձայնային հրթիռների ստեղծման ԱՄՆ-ի ծրագրի նախագիծը գողանալու մեջ: Այս մասին նա հայտարա...
ԵՄ անդամության թեկնածու որևէ երկիր նման օրենք չի ընդունել. Զեյնալյան
Արտակ Զեյնալյանը՝ ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագծի քննարկմանը հարցին, թե արդյոք որևէ երկիր նման...