Թրամփը հրամայել է գաղտնազերծել Քենեդիի սպանության մասին փաստաթղթերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն պետք է գաղտնազերծվեն ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի, նրա կրտսեր եղբոր, ԱՄՆ նախկին գլխավոր դատախազ Ռոբերտ Քենեդիի և քարոզիչ Մարտին Լյութեր Քինգի սպանությունների հետ կապված փաստաթղթերը: Փաստաթուղթը հրապարակվել Է Սպիտակ տան կայքում։
«Ես եկել եմ այն եզրակացության, որ նախագահ Ջոն Քենեդիի սպանությանը վերաբերող ձայնագրություններից տեղեկատվության շարունակական խմբագրումն ու թաքցնելը չի համապատասխանում հանրային շահերին, և այդ ձայնագրությունների հրապարակման պահը հասունացել է»,- ասված է հրամանագրում:
Թրամփը կարծում է, որ Ռոբերտ Քենեդիի և Մարտին Լյութեր Քինգի սպանությունների մասին տեղեկատվության հրապարակումը «բխում է հանրային շահերից», չնայած այն բանին, որ կոնգրեսի ոչ մի օրենք չի հրամայում հրապարակել այդ տվյալները:
Փաստաթղթի համաձայն՝ դրա հրապարակումից հետո 15 օրվա ընթացքում Ազգային հետախուզության տնօրենը և ԱՄՆ գլխավոր դատախազը նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի և նախագահի խորհրդականի հետ պետք է պետության ղեկավարին ներկայացնեն Ջոն Քենեդիի սպանության հետաքննությանը վերաբերող փաստաթղթերի ամբողջական հրապարակման պլան:
Նմանատիպ հոդվածներ
ԱՀԾ-ն` Ադրբեջանի հնարավոր լայնամասշտաբ հարձակման մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցը:Մեծ հավ...
Մեծ հավանականություն կա, որ խորհրդարանը կընդունի դա. Փաշինյան
Մենք ժողովրդավար ենք, այդ պատճառով էլ ցանկանում ենք մոտ լինել ԵՄ-ին: Այս մասին Դավոսում պանելային քննարկմանն ասել է Փաշի...
Պեսկովը` Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում չեն քննարկել Հայաստանի աշխատանքը ՀԱ...
Թրամփը Ռուսաստանին մեղադրել է գողության մեջ
Թրամփը Ռուսաստանին մեղադրել է հիպերձայնային հրթիռների ստեղծման ԱՄՆ-ի ծրագրի նախագիծը գողանալու մեջ: Այս մասին նա հայտարա...