Քերոբյանն իր դեմ հարուցված քրեական գործով դիմել է ՄԻԵԴ
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն իր դեմ հարուցված քրեական գործով դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան՝ տնային կալանքների ոչ իրավաչափ լինելու հարցով։ Այս տեղեկությունը «Sputnik Արմենիային» հայտնել է ինքը՝ Քերոբյանը:
Նշենք, որ Վահան Քերոբյանն անցնում է կոռուպցիոն չարաշահումների գործով։ 2024-ի փետրվարի 16-ին նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը` 2 ամիս ժամկետով։ Ապրիլի 13-ին նրա նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով։
Ի սկզբանե գործով 8 մեղադրյալ կար, որոնցից մի մասը էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ էին, իսկ մյուս մասը` մասնավոր սեկտորից։ Քրեական գործը կարճվել է 8 մեղադրյալներից 6-ի նկատմամբ (գործուն զղջալու հիմքով)։
Նմանատիպ հոդվածներ
ԱՀԾ-ն` Ադրբեջանի հնարավոր լայնամասշտաբ հարձակման մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցը:Մեծ հավ...
Մեծ հավանականություն կա, որ խորհրդարանը կընդունի դա. Փաշինյան
Մենք ժողովրդավար ենք, այդ պատճառով էլ ցանկանում ենք մոտ լինել ԵՄ-ին: Այս մասին Դավոսում պանելային քննարկմանն ասել է Փաշի...
Պեսկովը` Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում չեն քննարկել Հայաստանի աշխատանքը ՀԱ...
Թրամփը Ռուսաստանին մեղադրել է գողության մեջ
Թրամփը Ռուսաստանին մեղադրել է հիպերձայնային հրթիռների ստեղծման ԱՄՆ-ի ծրագրի նախագիծը գողանալու մեջ: Այս մասին նա հայտարա...