Միրզոյանը Լավրովի հետ քննարկել է բոլոր հարցերը. Հովհաննիսյան
Ազգային ժողովում ԵՄ-ին՝ ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագծի քննարկման ժամանակ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ արտգործնախարար Միրզոյանի՝ Մոսկվա կատարած այցի շրջանակում ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ քննարկվել են բոլոր հարցերը:
«Հատուկ նշվել էր, որ բոլոր հարցերը քննարկվել են կառուցողական մթնոլորտում, հարց չէր մնացել, որի շուրջ չէր ծավալվել փոխըմբռնման մթնոլորտ»,- նշել է Հովհաննիսյանն՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի հարցի, թե հնարավորություն եղել է պաշտոնական ուղիներով քննարկել ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությանն առնչվող հայտարարությունները:
Անդրադառնալով հարցին, թե ռուսական կողմն ամբողջությամբ ըմբռնումով է մոտեցել ՀՀ-ի կողմից ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու նախաձեռնությանը, դիտարկվո՞ւմ են արդյոք նախագծի աշխարհաքաղաքական ռիսկերը՝ ԱԳ նախարարի տեղակալն արձանագրեց, որ նման քննարկումները կրում են մշտական բնույթ։
«Բոլոր հանգամանքները քննարկվել են և քննարկվում են։ Ինչպես ՌԴ-ի դեպքում էր, նման երկխոսությունը ծավալում ենք մեր բոլոր կարևորագույն գործընկերների հետ։ Արտաքին գործերի նախարարի՝ Մոսկվա այցի օրերին արտաքին գործերի փոխնախարարը գտնվում էր Թեհրանում՝ նույնպես քննարկելու մեր ամբողջ օրակարգային հարցերը:
Նույն դինամիկան ունենք Չինաստանի և Հնդկաստանի հետ: Այս պահին չեմ կարող ձեզ տրամադրել ավելի մանրամասն ինֆորմացիա, բայց վստահեցնում եմ, որ դիվերսիֆիկացումը, բալանսավորված քաղաքականությունը մնում է մեր քաղաքականության հիմնական ուղղությունը: Բոլոր ուղղություններով մեր նախաձեռնությունները և ակտիվությունը փորձում են ապահովել մեր ազգային շահերը և ավելի բարենպաստ պայմանների ստեղծում»,-ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ԱՀԾ-ն` Ադրբեջանի հնարավոր լայնամասշտաբ հարձակման մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցը: Մեծ հա...
Ադրբեջանը կարող է օգնել. Զելենսկի
Ուկրաինան և Մոլդովան պատրաստ են բավարարել Մերձդնեստրի բնակիչների էներգետիկ կարիքները, Ադրբեջանը կարող է օգնել։ Այս մասին...
Թրամփը Ռուսաստանին մեղադրել է գողության մեջ
Թրամփը Ռուսաստանին մեղադրել է հիպերձայնային հրթիռների ստեղծման ԱՄՆ-ի ծրագրի նախագիծը գողանալու մեջ: Այս մասին նա հայտարա...
Մենք այսօր Սփյուռքը կորցնում ենք. Փաշինյան
Նրանք` ովքեր էթնիկ հայ են, բայց չունեն ՀՀ քաղաքացիություն, Սփյուռք են։ Այս մասին Շվեյցարիայի հայության մի խումբ ներկայաց...