Հայտնի է՝ ինչու է ձերբակալվել Արման Սահակյանը
Ձերբակալվել է պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, նախկին պատգամավոր Արման Սահակյանը: Այս մասին «Radar Armenia»-ին տեղեկացրել են քննչական կոմիտեից։
«ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով կատարված մեծածավալ ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում հավաքված ապացույցների հիման վրա պաշտոնատար անձանց կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու, նույն լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու, պաշտոնատար անձանց օժանդակելու հատկանիշներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 13 անձի նկատմամբ, այդ թվում՝ 2011-2018թթ. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Արման Սահակյանի նկատմամբ՝ այն բանի համար, որ նրանք 2012-2015թթ. Երևան քաղաքում գտնվող երեք ուսումնական հաստատությունների զբաղեցրած տարածքների վերաճշտման պատրվակով, ապօրինի կերպով առանձնացրել են հողատարածքներ, որոնց հանցավոր ծագումը, իրավունքները և պատկանելիությունը թաքցնելու նպատակով նշված անշարժ գույքերը ձևական աճուրդների միջոցով օտարել են իրենց հետ փոխկապակցված անձանց:
Արման Սահակյանը, ինչպես նաև ևս 7 անձ քննիչի որոշման հիման վրա ձերբակալվել են և նրանց կալանավորելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որի արդյունքում մեղադրյալների նկատմամբ կիրառվել են տարբեր խափանման միջոցներ:
Արման Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն:
ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:
Լրացուցիչ հանդես կգանք պաշտոնական հաղորդագրությամբ»,- հայտնել են ՔԿ-ից։
Նմանատիպ հոդվածներ
ԱՀԾ-ն` Ադրբեջանի հնարավոր լայնամասշտաբ հարձակման մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցը: Մեծ հա...
Մեծ հավանականություն կա, որ խորհրդարանը կընդունի դա. Փաշինյան
Մենք ժողովրդավար ենք, այդ պատճառով էլ ցանկանում ենք մոտ լինել ԵՄ-ին: Այս մասին Դավոսում պանելային քննարկմանն ասել է Փաշի...
Պեսկովը` Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում չեն քննարկել Հայաստանի աշխատանքը ՀԱ...
Թրամփը Ռուսաստանին մեղադրել է գողության մեջ
Թրամփը Ռուսաստանին մեղադրել է հիպերձայնային հրթիռների ստեղծման ԱՄՆ-ի ծրագրի նախագիծը գողանալու մեջ: Այս մասին նա հայտարա...