Միրզոյանը ղրղզ գործընկերոջը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Այսօրվա քննարկումների ընթացքում նախարար Կուլուբաևի հետ անդրադարձել ենք երկկողմ հարաբերություններին: Այս մասին Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևի հետ մամուլի համար հայտարարությունների ժամին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Միրզոյանը նշեց, որ նախարար Կուլուբաևը հրավիրել է իրեն այցելել Ղրղզստան: «Սիրով ընդունել եմ հրավերը, առաջիկայում կկազմակերպենք այցը. ունենք նաև պլաններ բարձրագույն մակարդակով փոխայցելությունների»,- ասաց նա:
Ըստ նախարարի՝ մեր հարաբերությունների խորացմանը կծառայի նաև այսօր ԱԳ նախարարների կողմից ստորագրված երկու երկրների միջև 2025-26 թթ համագործակցության ծրագիրը:
«Պլաններ ունենք՝ մեծացնել ծավալներն առևտրաշրջանառության: Ինչպես ամբողջ աշխարհը, այնպես էլ Հայաստանն ու Ղրղզստանը, նոր ջանքեր են գործադրում մեծ լոգիստիկ ցանցերի մաս դառնալու: Այստեղ շատ կարևոր և ուշագրավ է մեր կառավարության ունեցած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը ներկայացրել եմ գործընկերոջս, հուսով եմ՝ այս և մյուս ծրագրերն իրականություն կդառնան և նոր հնարավորություններ կստեղծեն»,- ասաց Միրզոյանը:
Նմանատիպ հոդվածներ
ԱՀԾ-ն` Ադրբեջանի հնարավոր լայնամասշտաբ հարձակման մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցը: Մեծ հա...
Մեծ հավանականություն կա, որ խորհրդարանը կընդունի դա. Փաշինյան
Մենք ժողովրդավար ենք, այդ պատճառով էլ ցանկանում ենք մոտ լինել ԵՄ-ին: Այս մասին Դավոսում պանելային քննարկմանն ասել է Փաշի...
Պեսկովը` Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում չեն քննարկել Հայաստանի աշխատանքը ՀԱ...
Թրամփը Ռուսաստանին մեղադրել է գողության մեջ
Թրամփը Ռուսաստանին մեղադրել է հիպերձայնային հրթիռների ստեղծման ԱՄՆ-ի ծրագրի նախագիծը գողանալու մեջ: Այս մասին նա հայտարա...