Մենք մեր գործընկերների հետ կասկածելիորեն թափանցիկ ենք. Փաշինյան
Հայաստանն անկեղծ է բոլոր գործընկերների հետ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն արել է Դավոսում` խոսելով Իրանի ու Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների մասին:
«Մենք շատ թափանցիկ ենք գործընկերների հետ հարաբերություններում, ես կասեի՝ կասկածելիորեն թափանցիկ։ Մենք Իրանին և Ռուսաստանին տեղյակ ենք պահում ԵՄ-ի հետ մեր մերձեցման ծրագրերի մասին, քանի որ մենք հասկանում ենք` անհրաժեշտ է աջակցել տարածաշրջանի զարգացմանը, և կարևոր է չկորցնել հավասարակշռությունը, որը կարող է հանգեցնել կայունության կորստի»,- ասել է Փաշինյանը։
Վերջինս ընդգծել է, որ Հայաստանը ցանկանում է նաև տարածաշրջանային բոլոր երկրների հետ լավ հարաբերություններ ունենալ։
Երևանը փորձում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, խաղաղության համաձայնագրի հասնել Ադրբեջանի հետ։ Շեշտել է՝ դա հեշտ գործ չէ, բայց հնարավոր է։
Վարչապետը հավելել է՝ Հայաստանն անկախ պետություն է, ու թեպետ հիմա աշխարհում գլոբալ մարտահրավերների ժամանակ է, միաժամանակ աշխարհում հսկայական փոփոխություններ են կատարվում, որոնք, անկասկած, բերում են մեծ սպառնալիքներ, բայց նաև մեծ հնարավորություններ։ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը փորձում է կառավարել ռիսկերն ու օգտվել հնարավորություններից։
Նմանատիպ հոդվածներ
ԱՀԾ-ն` Ադրբեջանի հնարավոր լայնամասշտաբ հարձակման մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցը: Մեծ հա...
Մեծ հավանականություն կա, որ խորհրդարանը կընդունի դա. Փաշինյան
Մենք ժողովրդավար ենք, այդ պատճառով էլ ցանկանում ենք մոտ լինել ԵՄ-ին: Այս մասին Դավոսում պանելային քննարկմանն ասել է Փաշի...
Պեսկովը` Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում չեն քննարկել Հայաստանի աշխատանքը ՀԱ...
Թրամփը Ռուսաստանին մեղադրել է գողության մեջ
Թրամփը Ռուսաստանին մեղադրել է հիպերձայնային հրթիռների ստեղծման ԱՄՆ-ի ծրագրի նախագիծը գողանալու մեջ: Այս մասին նա հայտարա...