Մենք ակտիվ երկխոսության մեջ ենք Թուրքիայի հետ․ Միրզոյան
Մենք ակտիվ երկխոսության մեջ ենք Թուրքիայի հետ, որի հետ սահմանները փակ են ավելի քան 30 տարի, և ունենք ընդհանուր գաղափարներ, որ բաց սահմաններն ու համագործակցությունը կարող են օգուտ բերել Հայաստանին, Թուրքիային և տարածաշրջանի մյուս երկրներին։ Այս մասին Երևանում Բալթյան և Հյուսիսային Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների մասնակցությամբ «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Ընթանում է ակտիվ, ինտենսիվ, արդյունքների վրա հիմնված երկխոսություն, բայց, ցավոք, հողի վրա դեռ չկան լուրջ, շոշափելի արդյունքներ»,- նշել է նա։
Միրզոյանը հայտարարել է նաև, որ Հայաստանը շահագրգռված է ընդլայնել կապերը Բալթյան և Հյուսիսային Եվրոպայի երկրների հետ։
«Պատճառները շատ պարզ են. սրանք այն երկրներն են, որտեղ ժողովրդավարական արժեքներն ամենաուժեղն են, որտեղ մարդու իրավունքները լավ պաշտպանված են և որտեղ հասկացվում են համաշխարհային ժողովրդավարության առջև ծառացած ռիսկերը: Ավելին, այս երկրների հետ համագործակցությունը տարածաշրջանային գործընկերության լավագույն օրինակն է։
Մեր հասարակությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է իր նվիրվածությունը ժողովրդավարությանը։ Երբ Հայաստանը փորձում էր պաշտպանել ժողովրդավարությունը, հենց ժողովրդավարությունն էր պաշտպանում մեր երկիրը։
2021 թվականին՝ 2020 թվականի պատերազմից հետո, հաշվի առնելով ներքաղաքական ճգնաժամը, արտաքին ազդեցությունը, ինչպես նաև ռազմական հեղաշրջման փորձից հետո, Հայաստանի իշխանությունները որոշեցին ընտրություններ անցկացնել, այսինքն՝ կիրառվեց ժողովրդավարության հիմնական գործիքը։ Իշխանությունները ժողովրդին առաջարկեցին խաղաղության և ժողովրդավարության օրակարգ, և ժողովուրդն ընտրեց այս օրակարգը»,- եզրափակել է Միրզոյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավա...
Ժողովուրդ ջան, չփրկվեցինք ու պետք չէ փրկիչներ ման գալ․ Միրզոյան
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խոսելով ԱՄՆ-ի հե...
Պուտինն ընդունել է Թրամփի առաջարկը
Մոսկվայում տեսել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները փոխգործակցության պատրաստակամության մասին։ Ռուսաստանը պ...
Միրզոյանն անդրադարձավ Բրիտանական կառավարության հայտարարությանը
«Բրիտանական կառավարության կողմից այդ որոշումը չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները։ Իրականում մեղմացում կա...