Ադրբեջանի գործողությունները մտահոգիչ են. Գրիգորյան
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մտահոգիչ է համարում Ադրբեջանից հնչող հայտարարությունները։
«Տեսնում ենք, որ ինտենսիվ զորավարժություններ են անցկացնում, նաև ինտենսիվ թռիչքներ՝ այլ երկրներից, որոնք, ամենյան հավանականությամբ, ռազմական տեխնիկա են տեղափոխում Բաքու։ Բայց մենք վերջին տարիներին տարբեր ուղղություններով աշխատել ենք, որպեսզի հնարավորինս կայունություն ստեղծենք տարածաշրջանում»,- ասել է Գրիգորյանը։
Վերջինս օրինակ է բերել ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը ՀՀ-ում և հույս հայտնեց, որ Բրյուսելը որոշում կկայացնի առաքելության ժամկետը երկարաձգելու հարցում։
Գրիգորյանը կայունության տեսակետից նաև կարևորել է ՀՀ-ի միանալը Հռոմի ստատուտին, ՀՀ-ում ռազմական բարեփոխումները։
«Դրանք որոշակի կայունության գործոններ են, և մենք այս բոլորը համատեղ ենք հաշվի առնում»,- ասել է նա և նշել, որ այսօր հրապարակված Արտաքին հետախուզության զեկույցի գնահատականի շրջանակներում են դիտարկում հարցը։
Անդրադառնալով բրիտանական կառավարության՝ իր քաղաքացիներին ուղղված հորդորին, որպեսզի խուսափեն ՀՀ որոշ սահմանամերձ շրջանների ճանապարհներով երթևեկել, Արմեն Գրիգորյանն առաջարկեց այդ հարցն ուղղել հենց Մեծ Բրիտանիայի դեսպանությանը, թե ինչ են նկատի ունեցել․«Չեմ կարող մեկնաբանել այլ երկրների մամլո հաղորդագրությունները, ճիշտ կլինի իրենցից հետաքրքրվել»։
Նմանատիպ հոդվածներ
ԱՀԾ-ն` Ադրբեջանի հնարավոր լայնամասշտաբ հարձակման մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցը: Մեծ հա...
Մեծ հավանականություն կա, որ խորհրդարանը կընդունի դա. Փաշինյան
Մենք ժողովրդավար ենք, այդ պատճառով էլ ցանկանում ենք մոտ լինել ԵՄ-ին: Այս մասին Դավոսում պանելային քննարկմանն ասել է Փաշի...
Պեսկովը` Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում չեն քննարկել Հայաստանի աշխատանքը ՀԱ...
ԵՄ անդամության թեկնածու որևէ երկիր նման օրենք չի ընդունել. Զեյնալյան
Արտակ Զեյնալյանը՝ ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագծի քննարկմանը հարցին, թե արդյոք որևէ երկիր նման...