Թրամփի հրամանով՝ ԱՄՆ–ն դուրս է գալիս ԱՀԿ–ից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել ԱՀԿ-ից ԱՄՆ-ի դուրս գալու մասին: Դա կարող է կազմակերպությանը հանգեցնել հարյուր միլիոնավոր դոլարների ֆինանսավորման կորստի: Այս մասին գրում է RTVI–ը՝ հղում տալով Politico-ին:
Սպասվում է, որ ԱՄՆ-ն դուրս կգա Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից պաշտոնական ծանուցումից հետո մեկ տարվա ընթացքում։ Թրամփը կարգադրել է «կասեցնել ԱՀԿ-ին ԱՄՆ կառավարության միջոցների, աջակցության կամ ռեսուրսների հետագա փոխանցումը», ինչը հիշեցնում է 2020 թվականին կազմակերպությունից դուրս գալու առաջին փորձը, նշում է հրատարակությունը։
Կարգադրությունը նաև պահանջում է, որ պետքարտուղարը դադարեցնի կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի համաձայնագրի շուրջ բանակցությունները, որոնք անդամ երկրները վարում են արդեն մի քանի տարի:
KFF վերլուծական կենտրոնի տվյալներով՝ ԱՀԿ-ն իր բյուջեի քառորդ մասը ստանում է ԱՄՆ-ից՝ որպես պարտադիր անդամավճար։ Վերջին տարիներին այդ ցուցանիշը տատանվել է 163 միլիոն դոլարից մինչև 816 միլիոն դոլար: Թրամփի հրամանում նշվում է, որ «ԱՀԿ-ն շարունակում է պահանջել ԱՄՆ-ից անարդարացիորեն ծանրաբեռնված վճարումներ կատարել, որոնք միշտ չէ, որ համաչափ են այլ երկրների վճարմանը»:
Նմանատիպ հոդվածներ
Բաքվում ընթացող «դատավարությունները» չեն կարող դիտարկվել որպես արդար. ՀՀ ՄԻՊ
ՀՀ ՄԻՊ գրասենյակը հայտարարություն է տարածել Ադրբեջանում ազատությունից զրկված էթնիկ հայերի իրավունքների խախտումների առնչո...
Թրամփին դատի են տվել նախագահության առաջին իսկ օրը
Աշխատանքի առաջին իսկ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դատի են տվել։ Դա պայմանավորված է նրա նոր հրամանով, որը հեշտացնում է...
Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. «Ժողովուրդ»
Իշխանությունները վանկարկում են, որ բոլորը պետք է անցնեն պարտադիր զինվորական ծառայություն. տարբեր ուռուցքներ ունեցողները,...
Գազայում ավելի քան 47 000 մարդ զոհվել է, 111 000-ից ավելին՝ վիրավորվել
Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով ավելի քան 47 100 պաղեստինցի է զոհվել 2023 թվականի հոկտ...