Թե ինչ կլինի հետո, կհասկանանք. Միրզոյան
ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկին, չի խոսվում որևէ ժամկետի կամ կոնկրետ մեխանիզմի մասին: Այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նա շեշտեց՝ օրինագիծը հրապարակային փաստաթուղթ է։ Արտախորհրդարանական քաղաքական ուժերը հավաքագրել են անհրաժեշտ 60 հազար ստորագրություններն ու նախաձեռնությունը մեխանիկորեն վերածվել է օրինագծի։ Այն արդեն պետք է քննարկվի խորհրդարանում։
«Կառավարությունը հավանություն է տվել օրինագծին։ Ենթադրվում է, որ իշխող մեծամասնությունը կողմ կքվեարկի, և այսքանը։ Թե ինչ կլինի հետո, կհասկանանք։ Այս օրինագիծն այլ բան չի ենթադրում»,- ասաց Միրզոյանը։
Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ ԵՄ-ին անդամակցելու դեպքում ԵԱՏՄ-ի հետ հնարավոր հակասությունների մասին չի կարող դատողություններ անել։ Նրա խոսքով՝ նման հարց կքննարկվի, եթե նման հակասություններ առաջանան։
Նմանատիպ հոդվածներ
ԱՀԾ-ն` Ադրբեջանի հնարավոր լայնամասշտաբ հարձակման մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցը:Մեծ հավ...
Փոխնախարարի արձագանքը՝ որդու չծառայելու մասին հրապարակմանը
ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն արձագանքել է իր և որդու մասին մամուլի այսօրվա հրապարակմանը.«Այսօր շատ կարև...
ԱՄՆ-ն ունի նոր պետքարտուղար
ԱՄՆ Սենատը 99 կողմ, 0 դեմ ձայներով հաստատել է սենատոր Մարկո Ռուբիոյի նշանակումը ԱՄՆ Պետքարտուղարի պաշտոնում։ Նշենք,...
Մեծ հավանականություն կա, որ խորհրդարանը կընդունի դա. Փաշինյան
Մենք ժողովրդավար ենք, այդ պատճառով էլ ցանկանում ենք մոտ լինել ԵՄ-ին: Այս մասին Դավոսում պանելային քննարկմանն ասել է Փաշի...