Ռուսական կողմը հավատարիմ է Երևանին. Լավրով
Մոսկվայի և Երևանի միջև շփման դադարը հաղթահարված է։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում։
Վեևջինս նշել է, որ մի շարք հարցերում կողմերին հաջողվել է հասնել փոխընդունելի լուծումների։ Լավրովն ընդգծեց, որ ամենաբարձր մակարդակով կանոնավոր երկխոսություն է պահպանվում՝ հիշեցնելով երկու երկրների ղեկավարների նախորդ տարվա հանդիպումներն ու Փաշինյան-Պուտին վերջին հեռախոսազրույցը։
Սերգեյ Լավրովը հույս ունի, որ արտգործնախարարությունների ղեկավարների մակարդակով այսօրվա բանակցությունները կօգնեն լուծել խնդիրները, որոնք ծագել են վերջին շրջանում և լրատվամիջոցներում երբեմն ոչ այնքան համարժեք արձագանք ստացել։
«Մենք, ինչպես արդեն ասացի, բաց քննարկել ենք մեր հարաբերությունների գրեթե ողջ սպեկտրը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր»,- նշել է նա:
Լավրովի խոսքով` ռուսական կողմը հավատարիմ է Երևանի հետ պայմանավորվածությունների ողջ շրջանակին, այդ թվում՝ ռազմաքաղաքական ոլորտում։
Նմանատիպ հոդվածներ
ԱՀԾ-ն` Ադրբեջանի հնարավոր լայնամասշտաբ հարձակման մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցը: Մեծ հա...
Փոխնախարարի արձագանքը՝ որդու չծառայելու մասին հրապարակմանը
ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն արձագանքել է իր և որդու մասին մամուլի այսօրվա հրապարակմանը. «Այսօր շատ կար...
ԱՄՆ-ն ունի նոր պետքարտուղար
ԱՄՆ Սենատը 99 կողմ, 0 դեմ ձայներով հաստատել է սենատոր Մարկո Ռուբիոյի նշանակումը ԱՄՆ Պետքարտուղարի պաշտոնում։ Նշենք, որ Ռ...
Մեծ հավանականություն կա, որ խորհրդարանը կընդունի դա. Փաշինյան
Մենք ժողովրդավար ենք, այդ պատճառով էլ ցանկանում ենք մոտ լինել ԵՄ-ին: Այս մասին Դավոսում պանելային քննարկմանն ասել է Փաշի...