Պետք է անհապաղ դադարեցնել հակամարտությունը ՌԴ–ի և Ուկրաինայի միջև. ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել հակամարտությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Այս մասին հայտնում է ABC News–ը:
«Լսեք, սա բարդ ու ողբերգական հակամարտություն է, որը սկսել է Վլադիմիր Պուտինը։ Հակամարտությունը հսկայական վնաս է հասցրել Ուկրաինային, ինչպես նաև, իմ կարծիքով, Ռուսաստանին, խաթարել է Եվրոպայի կայունությունը»,- ասել է Ռուբիոն։
«Այս հարցերի լուծման միակ ճանապարհը պրագմատիզմին և լուրջ մոտեցմանը վերադառնալն է, իսկ դա նշանակում է քրտնաջան աշխատել դիվանագիտության ոլորտում։ ԱՄՆ-ն այստեղ դերակատարում ունի: Մենք աջակցել ենք Ուկրաինային, բայց այս հակամարտությունը պետք է ավարտվի»,- հավելել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Այդ դատավարությունն օգտագործելու են ՀՀ-ի դեմ. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում հարցազրույցի ժամանակ պատասխանել է Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության...
Հրապարակվել է Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը
Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների...
Մենք ասում ենք՝ որ մենք ենք ամենահինը, հայերը՝ թե իրենք. Զուրաբիշվիլին՝ Հայաստանի մասին
Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի որդու՝ Դոնալդ Թրամփ-կրտսերի կողմ...
Նեթանյահուն ցանկանում է մեր դեմ ռազմական գործողություն սկսել. ՀԱՄԱՍ–ի ղեկավար
Հորդանանի Արևմտյան ափում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Զախիր Ջաբարին հայտնել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյ...