Նեթանյահուն ցանկանում է մեր դեմ ռազմական գործողություն սկսել. ՀԱՄԱՍ–ի ղեկավար
Հորդանանի Արևմտյան ափում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Զախիր Ջաբարին հայտնել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ցանկանում է Արևմտյան ափին ռազմական գործողություն սկսել, իշխանության ղեկին ավելի երկար մնալու համար: Այս մասին գրում է РИА Новости–ն:
Նա նման պնդմամբ է հանդես եկել Իսրայելի Պաշտպանության բանակի կոնտրահա
Նա այս հայտարարությունն արել է Ջենին շրջանում Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) հակաահաբեկչական գործողության ֆոնին, որի մեկնարկի մասին երեքշաբթի հայտարարել է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը։ Կարճ ժամանակ անց Նեթանյահուն հայտարարեց «Երկաթե պատ» օպերացիայի մեկնարկի մասին և դրա նպատակը բնութագրեց որպես «անվտանգության ամրապնդում» Հորդանան գետի Արևմտյան ափում:
«Նեթանյահուն... ցանկանում է շարունակել ռազմական գործողությունները գոնե թե ճակատներից մեկում, որպեսզի մնա իշխանության նաև Հորդանան գետի Արևմտյան ափում: Նեթանյահուն այժմ ցանկանում է մարտ սկսել մեր դեմ...»,– ասել է Ջաբարինը Al Jazeera-ին տված հարցազրույցում։
ՀԱՄԱՍ-ի խոսնակը նաև ասել է, որ ցմահ ազատազրկված պաղեստինցիների մեծ մասը, որոնք Իսրայելը պետք է ազատ արձակի որպես զինադադարի համաձայնագրի մաս, ՖԱԹՀ և ՀԱՄԱՍ շարժումների անդամներ են, սակայն նրանց թվում կան նաև այլ շարժումների և կուսակցությունների անդամներ։