Դաշտի հայտնի ճանճն ես դու, ինձ տեսնելիս դողում ես. Ալեն Սիմոնյան
Մեկը կա ով իրեն լրագրող է անվանում, արտահայտվում որպես փողոցային խուժան, իր խոսքերի հիմնավորում բերում քրեական ենթամշակույթը: Այս մասին այսօր իր տելեգրամյան ալիքում գրառում է կատարել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Մեկը, կա ով իրեն լրագրող է անվանում, արտահայտվում որպես փողոցային խուժան, իր խոսքերի հիմնավորում բերում քրեական ենթամշակույթը, իսկ ինձ տեսնելիս տերևի պես դողում է հետո պատից այնկողմ հոխորտում և իրեն կարևոր զգում, իր վախն ու դողն իմ անվտանգության գոյությամբ արդարացնում ու արդարանալով իրեն հույս տալիս: Մեկ-մեկ էլ իբր խելացի ձևանում ու, հա, մի նույն «Անասնաֆերմա» գրքի անունը տալիս՝ չիմանալով, որ 1984 թվական կա, աշխարհում Օրուելից բացի Դոստոևսկի կա, դե «Իդիոտ», հասկացաք երևի: Չի հասկանում Գյոթե և չի պատկերացնում, որ «Ճանճերի տիրակալ» լինելը իր ճակատագիր է: Նախկին պաշտոնյաների փեսաներից սիրուն ու թանկ շորիկ խնդրում, ինձ տեսնում ու ինքն իրենից ամաչելով՝ խանութից դուրս թռնռնում, էլի իմ մասին հիշում, որ ես չհիշեմ: Ու տզզում, տզզում, ճանճի պես մի կեղտից մյուս կեղտի վրա թռնում, թաթիկներն իրար քսում ու մտածում, որ ինքը կա ու կարևոր է
Գրի, գրի ազատ, գրի ամեն օր, գրի պատերին, գրի ժամը մեկ, գրի, ոչ առաջինն ես, ոչ վերջինը, բայց ինչպես բոլոր ճանճերը՝ թերթի հարվածից ճողոպրի ու ոստոստա: Չէ՞ որ միայն այդ պահին դու կաս ու կարևոր ես: Չէ՞ որ սրանից հետո լրատվական դաշտի հայտնի Ճանճն ես դու»,- գրել է նա:

Նմանատիպ հոդվածներ
ԱՀԾ-ն` Ադրբեջանի հնարավոր լայնամասշտաբ հարձակման մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցը:Մեծ հավ...
Փոխնախարարի արձագանքը՝ որդու չծառայելու մասին հրապարակմանը
ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն արձագանքել է իր և որդու մասին մամուլի այսօրվա հրապարակմանը.«Այսօր շատ կարև...
ԱՄՆ-ն ունի նոր պետքարտուղար
ԱՄՆ Սենատը 99 կողմ, 0 դեմ ձայներով հաստատել է սենատոր Մարկո Ռուբիոյի նշանակումը ԱՄՆ Պետքարտուղարի պաշտոնում։ Նշենք,...
Մեծ հավանականություն կա, որ խորհրդարանը կընդունի դա. Փաշինյան
Մենք ժողովրդավար ենք, այդ պատճառով էլ ցանկանում ենք մոտ լինել ԵՄ-ին: Այս մասին Դավոսում պանելային քննարկմանն ասել է Փաշի...