Ադրբեջանի ՊՆ-ն Ստեփանակերտում խորհրդակցություն է անցկացրել
Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ օկուպացված Ստեփանակերտում Ադրբեջանի ՊՆ ղեկավար Հասանովը ցամաքային ուժերի օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպմանը վերլուծվել է ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին առկա օպերատիվ իրավիճակը, զորամասերի մարտական պատրաստության աշխատանքները և զինվորական կարգապահության վիճակը։
Հասանովը համապատասխան հանձնարարականներ է տվել զորամասերի ծառայողական և մարտական գործունեությունը բարելավելու, զգոնությունը բարձրացնելու, հանձնարարված խնդիրների ճշգրիտ և ժամանակին կատարումն ապահովելու ուղղությամբ։
«Կարծում եմ այս խորհրդակցությանը արժե ուշադրություն դարձնել՝ չմոռանալով նաև, որ այս օրերին Կարսում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ են անցկացվում»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ԱՀԾ-ն` Ադրբեջանի հնարավոր լայնամասշտաբ հարձակման մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցը:Մեծ հավ...
Փոխնախարարի արձագանքը՝ որդու չծառայելու մասին հրապարակմանը
ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն արձագանքել է իր և որդու մասին մամուլի այսօրվա հրապարակմանը.«Այսօր շատ կարև...
ԱՄՆ-ն ունի նոր պետքարտուղար
ԱՄՆ Սենատը 99 կողմ, 0 դեմ ձայներով հաստատել է սենատոր Մարկո Ռուբիոյի նշանակումը ԱՄՆ Պետքարտուղարի պաշտոնում։ Նշենք,...
Մեծ հավանականություն կա, որ խորհրդարանը կընդունի դա. Փաշինյան
Մենք ժողովրդավար ենք, այդ պատճառով էլ ցանկանում ենք մոտ լինել ԵՄ-ին: Այս մասին Դավոսում պանելային քննարկմանն ասել է Փաշի...