Մահացած ռուս գործարարի ընտանիքը դատի է տվել «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ին
Ռուսաստանում հայտնի «Ջերմուկ» հանքային ջուր արտադրող հայկական «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ին դատի են տվել և պահանջում են 1,5 միլիարդ ռուբլ: Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը։
Նշվում է, որ «անցյալ տարվա փետրվարին Վլադիկավկազից գործարար Օլեգ Գուսովը մահացել է՝ խմելով այս հանքային ջուրը. այն պարունակել է քացախաթթու, որն օգտագործվում է սպասք լվանալու համար»։ Մահացածի մահվանը հարցում ջրարտադրողի մեղավորության մասին վարկածը դարձել է հիմնականը ոչ միայն նրա հարազատների, այլև հետաքննության համար։
Օլեգ Գուսովի կնոջ և երկու դուստրերի անունից վնասի հատուցման հայց է ներկայացվել Վլադիկավկազի Սովետսկի շրջանային դատարան։ Գործով մեղադրյալներն են «Ջերմուկ հանքային ջուր» և «Բյուրեղ աղբյուրի ջուր» արտադրող «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն, Ռուսաստանում նրա ներկայացուցիչը՝ «Ջերմուկ հանքային ջուր» ՍՊԸ-ն և մի քանի անհատ ձեռնարկատերեր, որոնց միջոցով անցել է «մահացու վտանգավոր արտադրանքը»։
Հիշեցնենք, որ դեպքից հետո ընկերությունը պարզաբանում էր ներկայացրել և հայտնել, որ արտադրությունն ավտոմատացված է, և միայն մեկ շշի մեջ շեղում լինել չի կարող։ «Ջերմուկ գրուպ» հանքային ջրերի գործարանի գործադիր տնօրեն Վլադիմիր Պողոսյանը ասել էր, որ ձեռնարկության կողմից արտադրվող հանքային ջրի բոլոր խմբաքանակները ենթարկվում են ֆիզիկական, քիմիական և մանրէաբանական ստուգումների, որոնք հաստատում են ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանությունը։ Նա նաև ընդգծել էր, որ «Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու ջրի արտադրության մեջ քացախաթթու ընդհանրապես չի օգտագործվում։
Պողոսյանը նաև հիշեցրել էր, որ 2000 թվականից ի վեր իր ընկերության արտահանման ծավալները դեպի Ռուսաստան ամեն տարի աճում են և վերջին տարիներին հասել են 15-20 միլիոն լիտրի, և նախկինում նման միջադեպեր չեն գրանցվել։
Նմանատիպ հոդվածներ
Երևանի մետրոպոլիտենը` քաղաքացու կտրոնի հետ կապված միջադեպի մասին
Երևանի մետրոպոլիտենն արձագանքել է քաղաքացու կտրոնի հետ կապված միջադեպի տեղեկությանը՝ նշելով, որ հրապարակում արած քաղաքաց...
Սոցիալական ծախսի փոխհատուցում․ ովքեր և ինչպես կարող են օգտվել. ՊԵԿ
Ովքեր կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումիցԵկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող Հայաստանի Հանրապետությ...
Նոր մանրամասներ` Ազատի զինվորական կացարանի հրդեհից
ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում զինվորական կացարանի հրդեհից 2 տարի անց ոչ մի դրական տեղաշարժ չկա, և ավելի շատ հարցեր...
Նոր մանրամասներ եկամուտների հայտարարագրման վերաբերյալ
ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ եկամուտների տարեկան հայտարարագիրը ներկայացվում է ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների...