Երևանի մետրոպոլիտենը` քաղաքացու կտրոնի հետ կապված միջադեպի մասին

Երևանի մետրոպոլիտենն արձագանքել է քաղաքացու կտրոնի հետ կապված միջադեպի տեղեկությանը՝ նշելով, որ հրապարակում արած քաղաքացին ապատեղեկատվություն է տարածել:


«Հրապարակած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը․ քաղաքացու կտրոնը ժամկետանց է եղել և անցարգելը չի ընդունել։


Եթե մերժումը տեխնիկական խնդրով պայմանավորված լիներ (ինպես իր խոսքում նշել է փոխքաղաքապետ պ-ն Սուրեն Գրիգորյանը, որ տեխնիկական խնդրի դեպքում, երբ անցարգելները չեն ընդունում QR՝ պաշտպանվում է քաղաքացու շահը), մետրոյի աշխատակիցն առանց որեւէ խնդրի կբացեր անցարգելը և քաղաքացին կանցներ։


Մեկ անգամ ևս ցանկանում ենք շեշտել՝ անցարգելները ժամկետանց կամ արդեն իսկ օգտագործված կտրոններ չեն ընդունում։


Նման չհիմնավորված և մետրոպոլիտենի աշխատակիցներին արատավորող հրապարակում կատարելուց առաջ փորձեք ճշտել իրական պատճառները՝ ապատեղեկատվությունից խուսափելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ: