Թրամփի վարչակազմը Իրանի հարցով որոշումներ կկայացնի
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարծում է, որ «Իրանի վերաբերյալ որոշումները» պետք է կայացվեն հաջորդ ամսվա ընթացքում։ Այս մասին CBS News-ին տված հարցազրույցում ասել է Թրամփի ազգային անվտանգության ապագա խորհրդական Մայք Ուոլցը։
Նրա կարծիքով` Իրանը ներկայումս թուլացած և «անբարենպաստ վիճակում է (Իսրայելի վարչապետ Բենիամին) Նեթանյահուի ղեկավարության շնորհիվ»։
«Բոլորն ասում էին, որ «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլայի սպանությունը չափազանց էսկալացիոն, չափազանց սադրիչ կլինի, որ դա հնարավոր չէ անել: Եվ գիտե՞ք ինչ: Նրանք դա արեցին», - ասել է Ուոլցը:
«Եվ դա հանգեցրել է Լիբանանում իրական հնարավորության: Դա հանգեցրել է Ասադի և նրա դաժան բռնապետության տապալմանը: Դա հանգեցրել է նրան, որ ՀԱՄԱՍ–ը լիովին մեկուսացել է»,– ասել է նա:
Նա նշել է, որ Իրանի հակաօդային պաշտպանությունը ոչնչացվել է:
«Այսպիսով, այս կարևոր որոշումներն ընդունելու պահն է: Եվ մենք դա կանենք հաջորդ ամսվա ընթացքում»,- եզրափակել է Ուոլցը:
Նմանատիպ հոդվածներ
Հրապարակվել է Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը
Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների...
Այդ դատավարությունն օգտագործելու են ՀՀ-ի դեմ. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում հարցազրույցի ժամանակ պատասխանել է Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության...
Մենք ասում ենք՝ որ մենք ենք ամենահինը, հայերը՝ թե իրենք. Զուրաբիշվիլին՝ Հայաստանի մասին
Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի որդու՝ Դոնալդ Թրամփ-կրտսերի կողմ...
Հրապարակվել են կադրեր՝ Բաքվում Արցախի ղեկավարների «դատավարությունից»
Ադրբեջանական ԶԼՄ–ները լուսանկարներ են հրապարակել Բաքվում ապօրինի ձերբակալված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայա...