Հրապարակվել են կադրեր՝ Բաքվում Արցախի ղեկավարների «դատավարությունից»
Ադրբեջանական ԶԼՄ–ները լուսանկարներ են հրապարակել Բաքվում ապօրինի ձերբակալված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների բեմադրված «դատավարությունից»:
Այսօր ավելի վաղ Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ այդ երկրում ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող հայերի կեղծ դատավարության ժամանակ, այսպես կոչված, պետական մեղադրանքը պաշտպանում է վեց դատախազ:
«Գլխավոր դատախազ Քամրան Ալիևի համապատասխան կարգադրությամբ ստեղծվել է դատախազության աշխատակիցների խումբ, որը կպաշտպանի Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի, Վասիլի Բեգլարյանի, Էրիկ Ղազարյանի, Դավիթ Ալահվերդյանի, Գուրգեն Ստեփանյանի, Լևոն Բալայանի, Մադաթ Բաբայանի, Գարիկ Մարտիրոսյանի, Մելիքսեթ Փաշայանի և Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված քրեական գործերով պետական մեղադրանքը»,- ասված է Ադրբեջանի դատախազության հաղորդագրության մեջ։




Նմանատիպ հոդվածներ
Հրապարակվել է Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը
Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների...
Մենք ասում ենք՝ որ մենք ենք ամենահինը, հայերը՝ թե իրենք. Զուրաբիշվիլին՝ Հայաստանի մասին
Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի որդու՝ Դոնալդ Թրամփ-կրտսերի կողմ...
Այդ դատավարությունն օգտագործելու են ՀՀ-ի դեմ. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում հարցազրույցի ժամանակ պատասխանել է Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության...
Հանձնարարվել է «գույքագրել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթ...