Զինված հարձակում Դամասկոսում. իսլամիստները սպառնում են քրիստոնյաներին
Իսլամիստները շարունակում են սպառնալ Սիրիայի քրիստոնյաներին: Այս մասին X սոցցանցում հայտնել է «Christian Emergency Alliance» կազմակերպությունը։
Նշվում է, որ այս գիշերը միջադեպ է տեղի ունեցել Դամասկոսի Սարուջա արվարձանի Ալ Քասաա շրջանում, որը բնակեցված է հիմնականում քրիստոնյաներով։ Չճշտված տվյալներով՝ կրակոցների հետևանքով 1 մարդ է վիրավորվել։
«Այս սադրանքների նպատակն այն է, որ քրիստոնյաներին ստիպեն լքել իրենց տները»,– ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Սիրիայի նոր իշխանությունները` ի դեմս Աբու Մուհամմեդ ալ-Ջուլանիի, հավաստիացնում էին, որ Սիրիան սպառնալիք չի ներկայացնում հարևանների կամ Արևմուտքի համար, իրենք չեն հարձակվում խաղաղ բնակիչների կամ քաղաքացիական շրջանների վրա, մեծապես աջակցում են էթնիկ և կրոնական բազմազանությանը: Մինչդեռ տեղեկություններ կան, որ Բաշար Ասադի՝ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո կրոնական փոքրամասնությունները հարձակումների և հալածանքների են ենթարկվում Սիրիայի տարբեր հատվածներում:
Նմանատիպ հոդվածներ
Խրախուսական նորմերից օգտվելու ևս մեկ հնարավորություն վարորոդների համար. ՆԳՆ
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպք...
Նոր մանրամասներ եկամուտների հայտարարագրման վերաբերյալ
ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ եկամուտների տարեկան հայտարարագիրը ներկայացվում է ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների...
Փոխելու ենք զnրակnչի ձևը և բովանդակությունը. Սուրեն Պապիկյան
Մենք ամեն տարի զորակոչից առաջ փոփոխություններ ենք կատարում կառավարության տարբեր որոշումներով, որոնք էապես փոխում են մեր...
Սոցիալական ծախսի փոխհատուցում․ ովքեր և ինչպես կարող են օգտվել. ՊԵԿ
Ովքեր կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումիցԵկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող Հայաստանի Հանրապետությ...