Որքան ժամանակ կպահանջվի Անապայում մազութի հետևանքները վերացնելու համար
Զբոսաշրջության համար փորձություններով տարի է սպասվում։ Ռուսաստանցիներին զգուշացրել են Անապայում հանգստյան սեզոնի հնարավոր չեղարկման մասին՝ թափված մազութի պատճառով։ Բնապահպան Գեորգի Կավանոսյանն ասել է, որ ավելի քան 90% վստահ է դրանում։ Նույն իրավիճակն է նաև Ղրիմում սպասվում։
Ինչ է կատարվում այժմ Սև ծովի ռուսական լողափերում և որքան ժամանակ կպահանջվի հետևանքները վերացնելու համար, մասնագետները դեռ չեն կարող ասել։
Բնապահպանը հիշեցրել է, որ լցանավերը գտնվում են համեմատաբար ոչ մեծ խորության վրա, իսկ Մ-100 մազութը, որը նրանք տեղափոխում էին, ջրի ներկայիս ջերմաստիճաններում գրեթե ամբողջությամբ խորտակվում է, բացառությամբ թեթեւ ֆրակցիաների, որոնք լողում են ծովի մակերեւույթին:
Մյուս կողմից, նշել է Կավանոսյանը, Ղրիմում մազութի հնարավոր արտանետման գոտին տարածվում է ավելի քան 500 կմ-ով, ուստի հաջորդ աղտոտման վայրը գրեթե անհնար է կանխատեսել:
Բայց ամեն դեպքում Կավանոսյանը գրեթե վստահ է, որ Ղրիմի ափերին Անապայի մասշտաբով մազութ չի լինի։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հավաստիացրեց, որ մազութի մաքրումը կավարտվի մինչև արձակուրդային սեզոնի սկիզբը: Մինչ այդ նա, սակայն, պնդում էր, որ տարածաշրջանում լողափերի մաքրումը կավարտվի 2025 թվականի փետրվարի 1-ին։