TikTok-ի գործադիր տնօրենը շնորհակալություն է հայտնել Թրամփին
TikTok-ի գործադիր տնօրեն Շոու Ցզու Չուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին ընկերության հետ «աշխատելու մտադրության» համար կապված ԱՄՆ-ում հարթակի հասանելիության հարցի լուծման հետ։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
«TikTok-ում բոլորի և ողջ երկրում մեր բոլոր օգտատերերի անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Թրամփին մեզ հետ աշխատելու իր հանձնառության համար՝ TikTok-ը Միացյալ Նահանգներում հասանելի պահելու հարցին լուծում տալու նպատակով», - ասել է գործադիր տնօրենը TikTok-ում հրապարակված տեսանյութում։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ չինական TikTok սոցիալական հարթակի ճակատագրի վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացնի Դոնալդ Թրամփի գլխավորած նոր վարչակազմը՝ արգելքի ուժի մեջ մտնելու ժամկետների պատճառով։
«Ի վերջո, ամեն ինչ կախված է ինձանից, այնպես որ դուք կտեսնեք, թե ինչ եմ անելու», - ասել է Թրամփը` մեկնաբանելով TikTok-ի շուրջ ստեղծված իրավիճակը։
Նմանատիպ հոդվածներ
Բաքվում ընթացող «դատավարությունները» չեն կարող դիտարկվել որպես արդար. ՀՀ ՄԻՊ
ՀՀ ՄԻՊ գրասենյակը հայտարարություն է տարածել Ադրբեջանում ազատությունից զրկված էթնիկ հայերի իրավունքների խախտումների առնչո...
Ռուսաստանից Երևան թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
ՌԴ-ից Երևան թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել «Միներալնիե Վոդի» օդանավակայանում՝ օդորակման համակարգի անսարքությ...
Գրենլանդիան չի ցանկանում լինել ԱՄՆ կազմում. վարչապետ
Գրենլանդիան չի ցանկանում լինել ԱՄՆ-ի կազմում, սակայն պատրաստ է ամրապնդել համագործակցությունը, Fox News-ին տված հարցազրու...
ԱՄՆ–ում TikTok–ի ճակատագիրը կորոշի Դոնալդ Թրամփը
Ուրբաթ օրը Սպիտակ տունը հայտարարել է, որ չինական TikTok սոցիալական մեդիայի հարթակի ճակատագրի վերաբերյալ վերջնական որոշու...