Անշուշտ, բավականին մտահոգիչ տարր է․ Պեսկով
Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի հարյուրամյա գործընկերության մասին համաձայնագիրը չի երաշխավորում Կիևի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Թեև, իհարկե, հաշվի առնելով, որ Բրիտանիան ՆԱՏՕ-ի անդամ է, նրա ռազմական ենթակառուցվածքի առաջխաղացումը դեպի մեր սահմանները, անշուշտ, բավականին մտահոգիչ տարր է: Բայց ամեն դեպքում, պարզապես պետք է վերլուծել այն, ինչ տեղի կունենա», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ բրիտանական կառավարությունը հայտարարել էր, որ Միացյալ Թագավորությունը կուսումնասիրի Ուկրաինայում պաշտպանական ենթակառուցվածքի տարրեր, այդ թվում՝ ռազմակայաններ տեղակայելու տարբերակներ՝ Ուկրաինայի հետ «հարյուրամյա գործընկերության» համաձայնագրի շրջանակում։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավա...
Լոս Անջելեսի հրդեհները կապված են Ուկրաինային օգնելու հետ․ Թրամփ կրտսեր
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի որդին հայտնել է, թե ինչու հրշեջ ծառայությունները մինչ այժմ չեն կարողացել մարել բռնկ...
Պետդեպը՝ ՀՀ-ի հետ ռազմավարական փաստաթղթի ստորագրման մասին
Վաշինգտոնն «այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունի» Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստա...
Միրզոյանը չի բացառել ռուս սահմանապահներին կրճատելու հնարավորությունը
Եթե Թուրքիայի հետ լինի գործող բաց սահման, եթե այս երկու երկրների միջև լինի բարձր վստահություն, ինչպես Հայաստանի և Իրանի...