Իսկ եթե ասե՞նք, որ մեր ազգային շահերից է բխում այնտեղ ցամաքային միջանցք ունենալը. Սոլովյով
Ռուս հաղորդավար, լրագրող, պրոպագանդիստ Վլադիմիր Սոլովյովը կրկին անդրադարձել է Հայաստանին ու ՀՀ վարած քաղաքականությանը՝ այս անգամ ազդվելով ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթից:
«Թրամփն ասում է՝ Պանաման մերն է։ Ինչո՞ւ չենք կարող ասել, որ մենք այնքան գումար ենք ներդրել Հայաստանում, որ չենք կարող դիտել, թե ինչպես է ԱՄՆ-ը կառուցում իր բազան այնտեղ՝ պարզապես գնելով Փաշինյանին։ Անընդհատ թքում են մեր երեսին, անում են ինչ ուզում են, ասում են, որ իրենց պետք չէ։ Մենք ինքներս մեր երեսը սրբում ենք ու ասում՝ հարաբերություններ ունենք։
Իսկ եթե ասե՞նք, որ Կովկասում ունենք մեր ազգային շահերը։ Իրանի հետ մեր հարաբերություններն այժմ նոր մակարդակի են հասնում, բայց այնտեղ ցամաքային միջանցք կա՞, չկա, ընդհանուր սահման կա՞, չկա։ Իսկ եթե մենք հանգիստ ասե՞նք Վրաստանին և Հայաստանին, որ մեր ազգային շահերից է բխում այնտեղ ցամաքային միջանցք ունենալը:
Սա կարող էինք իրականացնել 2008 թվականի, բայց նրանք մեզ կասեն. «Ի՞նչ եք անում», դուք իմպերիալիստ եք, գաղութատեր, ինչպե՞ս եք համարձակվում։
Իսկ ԱՄՆ-ը կնայի ու կասի՝ ՌԴ-ին չի կարելի, ռեվիզիոնիստ են: Այսինքն՝ Գրենլանդիան կարելի է, Կանադան կարելի է, Պանաման կարելի է, բայց Ռուսաստանը ռեվիզիոնիստ է։ Ինչու՞ անմիջապես չէիք ասում»,- ասել է Սոլովյովը:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավա...
Լոս Անջելեսի հրդեհները կապված են Ուկրաինային օգնելու հետ․ Թրամփ կրտսեր
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի որդին հայտնել է, թե ինչու հրշեջ ծառայությունները մինչ այժմ չեն կարողացել մարել բռնկ...
Պետդեպը՝ ՀՀ-ի հետ ռազմավարական փաստաթղթի ստորագրման մասին
Վաշինգտոնն «այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունի» Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստա...
Միրզոյանը չի բացառել ռուս սահմանապահներին կրճատելու հնարավորությունը
Եթե Թուրքիայի հետ լինի գործող բաց սահման, եթե այս երկու երկրների միջև լինի բարձր վստահություն, ինչպես Հայաստանի և Իրանի...