ԱԳ փոխնախարարը՝ Հայաստան-ԵՄ բանակցությունների մասին
Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկը հիանալի քաղաքացիական նախաձեռնություն է: Այս մասին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի կողմից կազմակերպված «Հայաստան-ԵՄ ռազմավարական գործընկերության խթանումը Վիշեգրադյան քառյակի փորձի հիման վրա» խորագրով եզրափակիչ համաժողովի ժամանակ նշել է ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:
«Այդ նախաձեռնությունը հենց սկսեց քաղաքացիական հասարակությունից և խորհրդարանն դրան արձագանքեց:
Միգուցե հիմա իրավիճակը էլ ավելի խնդրահարույց է, դժբախտաբար, բայց եթե մենք ունենանք պատշաճ կամք և աջակցություն ԵՄ անդամ պետություններից, կարծում եմ՝ կկարողանանք դրական արդյունքներ ասել»,-ասաց նա:
Նա նաև նշել է․ «Գրեթե վերջնականացրել ենք բանակցությունները Եվրամիության հետ մեր առաջնահերթությունների նոր օրակարգի շուրջ։ Մոտ շաբաթների ընթացքում համապատասխան հանդիպում կկազմակերպենք քաղհասարակության հետ՝ արդյունքները ներկայացնելու համար»։
Հիշեցնենք, որ 2024 թվականի սեպտեմբերին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել էր, որ Հայաստանն ու ԵՄ-ն բանակցում են գործընկերության նոր օրակարգի շուրջ, որը միտված է միտված ընդլայնել համագործակցության հորիզոնները ժողովրդավարական բարեփոխումների իրականացման և սոցիալ-տնտեսական կայունության ապահովման ուղղություններով:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավա...
Լոս Անջելեսի հրդեհները կապված են Ուկրաինային օգնելու հետ․ Թրամփ կրտսեր
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի որդին հայտնել է, թե ինչու հրշեջ ծառայությունները մինչ այժմ չեն կարողացել մարել բռնկ...
Պետդեպը՝ ՀՀ-ի հետ ռազմավարական փաստաթղթի ստորագրման մասին
Վաշինգտոնն «այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունի» Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստա...
Միրզոյանը չի բացառել ռուս սահմանապահներին կրճատելու հնարավորությունը
Եթե Թուրքիայի հետ լինի գործող բաց սահման, եթե այս երկու երկրների միջև լինի բարձր վստահություն, ինչպես Հայաստանի և Իրանի...