Պապիկյանն անդրադարձել է հնարավոր էսկալացիայի վտանգին
Մենք մեր հավասարակշռված քաղաքականությամբ պետք է ապահովենք սահմանների անվտանգությունը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Մենք չենք կարող բեռը գցել բանակի կամ մեր գործընկերների վրա։ Հռետորաբանությունը հռետորաբանություն է, բայց ցանկացած ագրեսիա պետք է հիմք ունենա։ Որպես պաշտպանության նախարար՝ ես տարածաշրջանում էսկալացիայի հիմքեր չեմ տեսնում»,- ասել է Պապիկյանը՝ պատասխանելով Բաքվի հռետորաբանության և Սյունիքի անվտանգության մասին հարցին։
Նախարարն ընդգծեց, որ Հայաստանն ունի առաջարկներ և լուծումներ բոլոր հարցերի համար։ Նրա խոսքով՝ երկխոսությունը, մեր առաջարկների քննարկումը կարող է պատասխաններ տալ, իսկ մեր մոտեցումներն ու առաջարկները բոլորին պարզ են։
«Ես չեմ ուզում խոսել անցյալում տեղի ունեցածի մասին, ես խոսում եմ այն մասին, թե ինչպես եմ պատկերացնում խաղաղությունը տարածաշրջանում։ Կրկնեմ. բոլոր հարցերն ունեն լուծումներ և պատասխաններ: Որոշները փոխանցվել են մեր գործընկերներին, կա երկխոսություն, և մենք պատրաստ ենք մեր տեսակետները ներկայացնել յուրաքանչյուր հարցի վերաբերյալ»,- նշել է նախարարը։
«Ես ագրեսիվ հայտարարություններին չեմ անդրադառնա, քանի որ ագրեսիան հիմքեր է պահանջում, որոնք չկան, քանի որ Հայաստանը հանդես է գալիս խաղաղության նարատիվներով։ Չեմ կարծում, որ տարածաշրջանում էսկալացիայի հիմքեր կան. Իհարկե, ամեն ինչ որոշում է ոչ միայն Հայաստանն ու մեկ հարեւանը։ Տարածաշրջանը բարդ ժամանակաշրջան է ապրում, սակայն առկա խնդիրները հնարավոր է լուծել բանակցությունների միջոցով»,- եզրափակել է Պապիկյանը։
Նմանատիպ հոդվածներ
Առաջարկում են Սյունիքով ճանապարհ տալ Ադրբեջանին. Չախոյան
Հայաստանի սուվերեն տարածքով անցնող բոլոր ճանապարհները վերահսկվելու են միայն և միայն Հայաստանի Հանրապետության կողմից։ Այս...
Միանգամայն ճիշտ և իմաստուն պատասխան է Ադրբեջանի պահանջներին․ Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատ
Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատը Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը...
ՀՀ-ն բողոքի նոտա է հղել ՌԴ-ին
2025թ. հունվարի 12-ին Ռուսաստանի Դաշնության համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր...
Երևանի որոշումը դիտարկվում է ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
Մոսկվան Եվրոպական միությանը (ԵՄ) միանալու գործընթաց սկսելու Երևանի որոշումը դիտարկում է որպես Եվրասիական տնտեսական միութ...