Միանգամայն ճիշտ և իմաստուն պատասխան է Ադրբեջանի պահանջներին․ Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատ
Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատը Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը միանգամայն ճիշտ և իմաստուն պատասխան է համարում Ադրբեջանի կողմից ձևակերպված պնդումներին ու պահանջներին։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատգամավորը նման կարծիք է հայտնել՝ անդրադառնալով Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների ապաշրջափակման համար Հայաստանի Հանրապետության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ինչպես նաև այդ համատեքստում Ադրբեջանի միակողմանի պնդումներին ու պահանջներին։
Շվեյցարացի պատգամավորի դիտարկմամբ՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը բավական լուրջ է, և ռացիոնալության ու բանականության դիտանկյունից ոչ ոք չի կարող ընդդիմանալ դրան։
«Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ»-ը միանգամայն ճիշտ և իմաստուն պատասխան է Ադրբեջանի կողմից ձևակերպված պահանջներին և պնդումներին։ Բանական տեսանկյունից ոչ ոք չի կարող ընդդիմանալ այս նախաձեռնությանը, և այն, որ Հայաստանը ներկայացրել է խաղաղության լուրջ նախագիծ, բացահայտում է ագրեսորին, որին կարելի է գտնել Ադրբեջանում»,-շեշտել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը նպաստում է խաղաղությանը, բայց դրանում նաև բացակայում են այլ խնդիրներ, որոնք նույնպես առնչվում են հայերին։
Նրա կարծիքով՝ շատ կարևոր է, որ միջազգային հանրությունն աշխատանք իրականացնի՝ ուղղված ոչ միայն «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործմանն, այլև Ադրբեջանի գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց հայրենիք վերադառնալու և այլ իրավունքների պաշտպանությանը։
«Հրամայական է, որ միջազգային հանրությունն աշխատի, որպեսզի Արցախում կատարված անարդարությունը պարզապես չմոռացվի։ Հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի կարող որևէ պահանջ ներկայացնել իր խաղաղության ծրագրերում՝ հաշվի առնելով իր երկրի համեմատաբար թույլ դիրքերը։ Ուստի կարևոր է, որ միջազգային հանրությունը պահանջի ոչ միայն «Խաղաղության խաչմերուկ»-ի իրագործումն, այլ նաև Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը, նրանց ինքնորոշման իրավունքը և մշակութային ժառանգության պաշտպանությունը»,-ընդգծել է շվեյցարացի պատգամավոր Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատը։
Նմանատիպ հոդվածներ
Առաջարկում են Սյունիքով ճանապարհ տալ Ադրբեջանին. Չախոյան
Հայաստանի սուվերեն տարածքով անցնող բոլոր ճանապարհները վերահսկվելու են միայն և միայն Հայաստանի Հանրապետության կողմից։ Այս...
Պեսկովը` Միրզոյանի և Բլինքենի միջև ստորագրվող փաստաթղթի մասին
ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության զարգացումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, Մոսկվան կշարունակի կառուցել իր կապերը...
ՀՀ-ն բողոքի նոտա է հղել ՌԴ-ին
2025թ. հունվարի 12-ին Ռուսաստանի Դաշնության համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր...
Երևանի որոշումը դիտարկվում է ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
Մոսկվան Եվրոպական միությանը (ԵՄ) միանալու գործընթաց սկսելու Երևանի որոշումը դիտարկում է որպես Եվրասիական տնտեսական միութ...