Երևանի որոշումը դիտարկվում է ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
Մոսկվան Եվրոպական միությանը (ԵՄ) միանալու գործընթաց սկսելու Երևանի որոշումը դիտարկում է որպես Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) Հայաստանի դուրս գալու սկիզբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Նրանք (Հայաստան-Խմբ.) ասում են, որ չեն ծրագրում լքել ԵԱՏՄ-ն, բայց ինչո՞վ է առանձնահատուկ ներկայում ստեղծված իրավիճակը: Երկար ժամանակ է, ինչ քննարկումներ են ընթանում նրան շուրջ, որ Հայաստանը մտերմանում է Եվրամիության հետ, սակայն 2025 թվականի հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը, աջակցելով ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկն ազդարարող օրինագծին, իրավական առումով էական քայլ է կատարել։ Սա է այս իրավիճակի առանձնահատկությունը։ Սա Հայաստանի կառավարության որոշումն էր, և մենք դա համարում ենք ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու սկիզբ: Հետագա քայլերը մնում են Հայաստանի կառավարությանը, կա՛մ պնդում են, որ ՀՀ կառավարության օրակարգում նման հարց չկա, կա՛մ որ չեն ցանկանում կամ չեն ծրագրում լքել ԵԱՏՄ-ն, կա՛մ էլ որ կգնահատեն, թե որտեղ է իրենց համար ավելի լավ լինելու։ Տեսնենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը»,- ասել է Օվերչուկը։
Նա ընդգծել է, որ «արդեն անցյալ տարի ռուսական կողմը նկատել է, որ ԵՄ-ին անդամակցելու շուրջ քննարկումների ազդեցության տակ ռուսական բիզնեսն ավելի զգուշավոր է դարձել Հայաստանի հետ տնտեսական կապերի հետագա պահպանման և զարգացման հարցում»:
«Մենք տեսանք, որ մի շարք ոլորտներում բիզնես գործունեությունը սկսել է դադարել», - ասել է ՌԴ փոխվարչապետը:
Ավելի վաղ ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին որոշման նախագծին, որն այժմ կքննարկվի խորհրդարանի կողմից. վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ սա «բառի ուղիղ իմաստով չի նշանակում Հայաստանի անդամակցություն Եվրամիությանը, քանի որ այս հարցի վերաբերյալ որոշումը կարող է կայացվել միայն հանրաքվեի միջոցով»։
Նմանատիպ հոդվածներ
Առաջարկում են Սյունիքով ճանապարհ տալ Ադրբեջանին. Չախոյան
Հայաստանի սուվերեն տարածքով անցնող բոլոր ճանապարհները վերահսկվելու են միայն և միայն Հայաստանի Հանրապետության կողմից։ Այս...
Միանգամայն ճիշտ և իմաստուն պատասխան է Ադրբեջանի պահանջներին․ Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատ
Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատը Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը...
ՀՀ-ն բողոքի նոտա է հղել ՌԴ-ին
2025թ. հունվարի 12-ին Ռուսաստանի Դաշնության համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր...
Հայրապետյանը մանրամասներ է հայտնել ՌԴ-ի դեմ բողոքի նոտայից
Գիտեք, որ օրերս «Ռոսիա 1» հեռուստաալիքով հաղորդավար Դմիտրի Կիսելյովի կողմից որոշակի հայտարարություններ են հնչեցվել, մասն...