Ոչ ՀՀ-ն է իր տեղից հեռանալու, ոչ ՌԴ-ն. ՊՆ նախարար
Հայ-ռուսական հարաբերությունները շարունակվում են. ոչ ՀՀ-ն է իր տեղից հեռանալու, ոչ ՌԴ-ն։ Մենք չենք խուսափում և չպետք է խուսափենք: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նա խոսել է հայ-ռուսական ռազմական համագործակցության մասին, մասնավորապես, վճարված գումարի դիմաց դեռևս չմատակարարված զենքից, նշելով, որ ֆինանսների նախարարն արդեն հայտնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել վճարված գումարը միջպետական պարտքից պակասեցնելու մասին․
«Իհարկե, կդժվարանամ ասել, թե ինչ փուլում է, բայց նմանատիպ պայմանավորվածություն ձեռք է բերվել»,- ասել է նա։
Ըստ Պապիկյանի՝ սա միակ պայմանագիրը չէ. «Կան պարտավորություններ, որ, իհարկե, ուշացումների բերումով կարող են ունենալ պայմանագրային հետևանքներ՝ տույժ-տուգանքներ, բայց կան պայմանագրեր, որ պատշաճ կատարվում են, ու դրանց մասին մասնավոր խոսակցության կարիք չեմ տեսնում»։
Նմանատիպ հոդվածներ
Առաջարկում են Սյունիքով ճանապարհ տալ Ադրբեջանին. Չախոյան
Հայաստանի սուվերեն տարածքով անցնող բոլոր ճանապարհները վերահսկվելու են միայն և միայն Հայաստանի Հանրապետության կողմից։ Այս...
Միանգամայն ճիշտ և իմաստուն պատասխան է Ադրբեջանի պահանջներին․ Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատ
Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատը Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը...
ՀՀ-ն բողոքի նոտա է հղել ՌԴ-ին
2025թ. հունվարի 12-ին Ռուսաստանի Դաշնության համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր...
Երևանի որոշումը դիտարկվում է ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
Մոսկվան Եվրոպական միությանը (ԵՄ) միանալու գործընթաց սկսելու Երևանի որոշումը դիտարկում է որպես Եվրասիական տնտեսական միութ...