Խաբեությամբ գումարներ են հափշտակում. Դատախազությունը զգուշացնում է
«Համացանցի «Facebook», «Telegram» և սոցիալական այլ հարթակներում տարածվում են «Գումարի փոխանակում ֆանտաստիկ արժեքով», «ՀՀ դրամը ՌԴ ռուբլիով բարձր փոխարժեքով փոխելու» և նմանօրինակ բովանդակությամբ հայտարարություններ, որոնց արձագանքելով՝ քաղաքացիները դառնում են հանցագործության զոհ:
Վերոնշյալ առաջարկներից օգտվելու դեպքում տարբեր անձինք տարբեր առևտրային կենտրոններում քաղաքացիներից խաբեությամբ վերցնում են նրանց գումարներն ու հափշտակում»,- այս մասին նշված է Դատախազության տարածած հայտարարության մեջ:
Հանցագործության զոհ չդառնալու համար Հայաստանի Հանրապետության դատախազությունը հորդորում է քաղաքացիներին գումարների փոխանակումն իրականացնել օրինական կարգով՝ նման գործունեությամբ զբաղվող ընկերությունների միջոցով:
Նմանատիպ հոդվածներ
Ովքեր և ինչպես պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ
2024 թվականից մեկնարկել է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի երկրորդ փուլը, որի շրջանակո...
Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր
Rate.am-ում հունվարի 16-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են.ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 394,11 դր...
Կիսելյովը՝ իր հաղորդումը ՀՀ-ում արգելելու մասին
«Ռոսիա սեգոդնյա» գործակալության գլխավոր տնօրեն, հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելյովը չգիտի, թե «Վեստի նեդելի» թողարկման ժ...
ՀՀ ողջ տարածքում ձյուն կտեղա, երեք մարզերում սպասվում է բուք
Հայաստանի ողջ տարածքում հունվարի 19-ի ուշ երեկոյան ժամերին, 20-ի գիշերը սպասվում է ձյուն։ Այս մասին «Արմենպրես»-ին...