ՀՀ ողջ տարածքում ձյուն կտեղա, երեք մարզերում սպասվում է բուք
Հայաստանի ողջ տարածքում հունվարի 19-ի ուշ երեկոյան ժամերին, 20-ի գիշերը սպասվում է ձյուն։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, Շիրակում, Արագածոտնի լեռնային շրջաններում և Գեղարքունիքում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
«Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, հունվարի 19-20-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում հունվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը սպասվում է ձյուն։ Հունվարի 20-ի ցերեկը, 21-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նմանատիպ հոդվածներ
Ռուբլին՝ թանկացել է․ տարադրամի փոխարժեքն այսօր
Rate.am-ում հունվարի 22-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 394,44 դ...
Սպասվում է բուք․ եղանակը առաջիկա օրերին
ՀՀ-ի ողջ տարածքում գիշերային տեղումները կդադարեն։ Շիրակում, Արագածոտնի լեռնային շրջաններում և Գեղարքունիքում սպասվում է...
Երևանի և մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին պլանային նորոգման աշխատանք...
Տարադրամի փոխարժեքներն այսօր
Rate.am-ում հունվարի 19-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 396 դրամ...