Ջո Բայդենը՝ Գազայում հաստատված հրադադարի համաձայնագրի մասին
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայում հրադադարի մասին համաձայնագիրը ներառում է պատանդների ազատ արձակում, ռազմական գործողությունների դադարեցում և հումանիտար օգնության շտապ առաքում պաղեստինցիներին, ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարության մեջ։ Այս մասին գրում է ТАСС–ը:
«Այս համաձայնագիրը կդադարեցնի մարտերը Գազայում, հրատապ հումանիտար օգնություն կտրամադրի պաղեստինցի խաղաղ բնակիչներին և կվերամիավորի պատանդներին իրենց ընտանիքների հետ ավելի քան 15 ամիս գերությունից հետո»,- ասել է Բայդենը։
Բայդենը հույս է հայտնել, որ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքները շուտով կսկսվեն՝ հավելելով, որ ամերիկյան կողմը կշարունակի ջանքերը՝ իր բոլոր քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։
Երկրի ղեկավարը նաև հայտարարել է, որ մտադիր է շուտով հանդես գալ այս թեմայով։
Նմանատիպ հոդվածներ
Հրապարակվել է Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը
Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների...
Հանձնարարվել է «գույքագրել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթ...
Այդ դատավարությունն օգտագործելու են ՀՀ-ի դեմ. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում հարցազրույցի ժամանակ պատասխանել է Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության...
Մենք ասում ենք՝ որ մենք ենք ամենահինը, հայերը՝ թե իրենք. Զուրաբիշվիլին՝ Հայաստանի մասին
Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի որդու՝ Դոնալդ Թրամփ-կրտսերի կողմ...