Դա որևէ խոչընդոտ չի պարունակում խաղաղության գործընթացի իրականացման համար. Գալյան
Այս պահին ասել չեմ կարող, որովհետև աշխատանքային խումբ է աշխատելու Սահամանդևրության նոր տեքստի վրա, բայց փակ, գաղտնի պահելու մտադրություն չունենք, երբ սկսի հանձնաժողովն իր աշխատանքը, պարբերաբար լուսաբանումներ կլինեն: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է արդարդատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով հարցին՝ Սահմանադրության մեջ արդյոք մնալո՞ւ է հղումն՝ Արցախի հիշտակումով:
Նախարարը նշել է, որ ի վերջո, չպետք է մոռանալ, թե Սահմանադրության նոր տեքստն ում միջոցով է և ում ընտրությամբ է ընդունվելու։ «Վերջնական տեքստը երբ լինի, ժողովուրդը կամ հավանություն է տալու այդ տեքստին, կամ հավանություն չի տալու»,- ասել է նա:
Նախարարն ընդգծել է՝ այսօրվա Սահմանադրության տեքստը որևէ խոչընդոտ չի պարունակում խաղաղության գործընթացի իրականացման համար, և այդ մասին ասել է նաև Սահմանադրական դատարանը:
«Մեր դիրքորոշումը հստակ է, մենք Սահմանադրություն փոխելու խնդիր չունենք այն պատճառով կամ նրա համար, որ թվացյալ խնդիր կա այդտեղ, ո՛չ: Հիշեցնում եմ՝ Սահմանադրության փոփոխման, նոր սահմանադրություն ունենալու աշխատանքները ե՞րբ են սկսվել։ Բոլորս հիշում ենք չէ՞, երբ են սկսվել, հեղափոխությունից հետո պարբերաբար խոսվել է Սահմանադրությունը փոխելու կամ նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին:
Հետո, երբ տեղի ունեցան բոլորիս հայտնի իրադարձությունները, որոշակի, այսպես ասած, մտահոգություններ բարձրաձայնվեցին որոշակի շրջանակի անձանց կողմից, և այդ մտահոգություններն ամբողջովին փարատվեցին Սահմանադրական դատարանի որոշմամբ»,- նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Առաջարկում են Սյունիքով ճանապարհ տալ Ադրբեջանին. Չախոյան
Հայաստանի սուվերեն տարածքով անցնող բոլոր ճանապարհները վերահսկվելու են միայն և միայն Հայաստանի Հանրապետության կողմից։ Այս...
Պեսկովը` Միրզոյանի և Բլինքենի միջև ստորագրվող փաստաթղթի մասին
ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության զարգացումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, Մոսկվան կշարունակի կառուցել իր կապերը...
Միանգամայն ճիշտ և իմաստուն պատասխան է Ադրբեջանի պահանջներին․ Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատ
Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատը Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը...
ՀՀ-ն բողոքի նոտա է հղել ՌԴ-ին
2025թ. հունվարի 12-ին Ռուսաստանի Դաշնության համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր...