Սևաստոպոլում վերջին 24 ժամվա մեջ որքան մազութով աղտոտված բնահող է հեռացվել
Սևաստոպոլում վերջին 24 ժամվա ընթացքում հեռացվել է մազութով աղտոտված ավելի քան 5 տոննա բնահող, իսկ ողջ աշխատանքների ընթացքում՝ շուրջ 155 տոննա: Այս մասին հայտնել է քաղաքի ղեկավար Միխայիլ Ռազվոժաևը։
«Մազութով աղտոտված 5,84 տոննա բնահող է օգտահանման համար հեռացվել Սևեռնայա ստորոնայի լողափերից, Գոլուբայա Բուխտայում և Բալակլավայի շրջանում: Ամբողջ աշխատանքների ընթացքում՝ 154,47 տոննա», – գրել է Ռազվոժաևն իր Telegram ալիքում:
Նա նաև հավելել է, որ մազութի արտանետումներից տուժած 23 թռչուն վերականգնման համար գտնվում է պետական անասնաբուժական կլինիկայում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին Կերչի նեղուցում աղետի են ենթարկվել մազութով բեռնված «Վոլգոնեֆտ 212» և «Վոլգոնեֆտ 239» լցանավերը, ինչի հետևանքով վառելիքի արտահոսք է տեղի ունեցել։ ՌԴ տրանսպորտի նախարարության տվյալներով՝ լցանավերի աղետի պատճառով ծովն է թափվել շուրջ 2400 տոննա մազութ։
Սևաստոպոլում մազութի արտանետումներ են գրանցվել հունվարի 3-ից։
Կրասնոդարի երկրամասում, Ղրիմում և Սևաստոպոլում սահմանվել են տարածաշրջանային բնույթի արտակարգ դրության ռեժիմներ, ինչպես նաև գործում է արտակարգ դրության դաշնային ռեժիմ։