Ի՞նչ եղանակներով կարելի է վճարել միասնական տոմսային համակարգով
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել միասնական տոմսային համակարգի վճարման եղանակին։
Նշվել է, որ կարելի է վճարել 4 եղանակով՝ տրանսպորտային քարտով, QR կոդով, բջջային հավելվածի միջոցով և բանկային քարտով։
Նշվել է արտոնյալ խմբի քաղաքացիները կարող են մոտենալ կամ համայնքապետարան կամ TellCell ընկերության գրասենյակներ, անցնել նույնականացում. «Վարչական շրջաններում քաղաքացիների էական հոսք ունենք, որ մոտենում են իրենց արտոնյալ կարգավիճակը ձևակերպելու համար: Նույն գործընթացը կատարվում է նաև TellCell-ի գրասենյակներում և կայքի միջոցով»,- ասել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Իսկ եթե անձն արտոնյալ կարգավիճակ չունի, տրանսպորտային քարտ ձեռք բերել հնարավոր է մետրոպոլիտենի ինքնասպասարկման տերմինալներից, իսկ վաղվանից մետրոպոլիտենի դրամարկղերից հնարավոր է այդ քարտերը ձեռք բերել աշխատակցի օգնությամբ։