Ոսկու շուկայի առևտրականները նամակ են գրել Փաշինյանին
Ոսկու շուկայի առեւտրականները, որոնք բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի դիմաց, ավարտել են իրենց ակցիան: Մինչ այդ նրանց ընդունել են կառավարությունում եւ առաջարկել են գրավոր դիմում գրել եւ շարադրել իրենց առաջարկները:
Ակցիայի մասնակիցները վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով նամակ են գրել՝ պահանջելով հանդիպում վարչապետի և իրավասու գերատեսչությունների ղեկավարների հետ:
Նրանք լրագրողների հետ զրույցում նշել են, որ դեռ չգիտեն՝ կաշխատեն այս ընթացքում, թե ոչ: Ըստ ամենայնի, ամեն կեմն ինքը կորոշի, թե ինչպես վարվել:
Նշենք, որ այսօր՝ հունվարի 13-ին, ոսկու շուկայի աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել. Նրանք բողոքում են, որ հունվարի 1-ից իրենց կողմից վճարման ենթակա շրջանառության հարկը 5 տոկոսից դարձել է 10 տոկոս:
Իհարկե, փաստաթղթաշրջանառություն ցույց տալու դեպքում հարկը 1,5 տոկոսից նվազում է 1 տոկոսի, սակայն ոլորտի առանձնահատկությունները հաշվի առնելով նրանք անհնար են համարում փաստաթղթաշրջանառությամբ աշխատելը:
Նմանատիպ հոդվածներ
Առաջարկում են Սյունիքով ճանապարհ տալ Ադրբեջանին. Չախոյան
Հայաստանի սուվերեն տարածքով անցնող բոլոր ճանապարհները վերահսկվելու են միայն և միայն Հայաստանի Հանրապետության կողմից։ Այս...
«Դու հիմա վարչապետ ես, թե բլոգեր, կպի գործերիդ». քաղաքացին` Փաշինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջի գրառոմներից մեկի տակ արձագանքել է ֆեյսբուքյան օգտատերից մեկի մեկնաբանությանը...
Պեսկովը` Միրզոյանի և Բլինքենի միջև ստորագրվող փաստաթղթի մասին
ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության զարգացումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, Մոսկվան կշարունակի կառուցել իր կապերը...
«Армяне всего мира, гуляют так красиво». Նիկոլ Փաշինյան
Շրջապտույտ, որ կայսրությունները սերմանել են մեզանում, որ չունենանք պետություն, չունենանք խաղաղություն, չունենանք բարեկեց...